Դիտեք նաև՝
«Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր Վլադիմիր Արզումանյանը։ Վլադիմիրն այն երգիչներից է, ով իր հաջողության գագաթնակետին է հասել մանկության տարիներին, սակայն փառքը նույն մասշտաբներով վերականգնել ավելի հասուն տարիքում չեն կարողացել։
Համաշխարհային փոփում բազմաթիվ են դեպքերը, երբ մանկահասակ արտիստը գերաստղ է դառնում ու դեռ մանկուց առերեսվում է իր տարիքին ոչ բնորոշ խնդիրների։
Խնդիրներից ամենացավոտը, սակայն, այն է ,որ կորցրած մանկությունն այլևս երբեք վերագտնել հնարավոր չէ, ինչպես հասուն տարիքում հնարավոր չէ հաճախ վերագտնել նաև փառքը։
Վլադիմիր Արզումանյանն, ով մանկական եվրատեսիլը հաղթած առաջին հայն է ՝նույնպես մանկուց է զգացել հայտնի լինելու հակասական ու իրարամերժ կողմերը։
«Իմ ընկերներն այդ տարիքում կոկա կոլա էին խմում, ֆուտբոլ էին խաղում, որը որ ինձ արգելված էր։ Քաղցր մանկությունս գողացվեց»։
Խոսք եղավ Եվրատեսիլի երգի մասին։ Ինչպես՞ երգը ստացվեց, կապ ուներ արդյոք Վլադիմիրը երգի հետ, թե՞ գրել իրեն էին տվել. «Վահրամ Պետրոսյանն էր երգը գրել։ Բնականաբար կապ ունեցել եմ, կապ ասելով` պարտադիր չէր երգը ես գրեի, նա կարող էր ինձ տեսնել և պատկերացնել` ինչ է պետք»։
Մանկական Եվրատեսիլի հետ կապված կա մի նուրբ թեմա։ Մրցույթի ուղարկած պատվիրակներից մեկը Մհեր Բաղդասարյանին պատմել էր, որ Վլադիմիրի հանդեպ ճնշումներ են գործադրել՝ այդ թվում ուժ, ագրեսիա, որոշ դեպքերում ֆիզիկական վնաս...
Վլադիմիր Արզումանյանը պատասխանել է. «Անկեղծ ասած նման բաներ չեն եղել։ Եթե լիներ` հավատացեք կասեի։ Մենք իրար հետ ճանապարհ ենք անցել՝ համ լավ օրեր ենք ունեցել, համ ՝վատ։ Այդպիսի բան չի եղել։ Դրանք կեղծ լուրեր են։ Ես մեկնել էի հաղթելու նպատակով։ Ճանապարհ ունեինք մենք գծած, որին պետք է հասնեինք։ Ինձ համար մնացած ամեն ինչը երկրորդական էր»։
Այդ ընթացքում ամենատարբեր քննարկումները եղան մամուլում։
ՀՀ լուսահոգի առաջին տիկինը ներգրավված էր Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար։ Վլադիմիրն էլ Արցախից էր, խոսակցություններ կային մեծ գումարների, մրցանակների, նվիրված բնակարանների և այլնի մասին։ Ճիշտ էր, թե՞ ոչ.
«Մեծահոգի Ռիտա Ալեքսանդրևնան մեր փորձերին միշտ ներկա էր գտնվում։ Դա էլ էր ինձ համար կարևոր պահ, իսկ բնակարաններ և ինչ-որ այլ բաներ, առաջին անգամ եմ լսում»։
Աղբյուրն՝ այստեղ