armtimes.com--ը գրում է. Երեւան քաղաքի Զաքյան-Ամիրյան փողոցների հատման մասում ՀՀԿ ԳՄ նիստից մոտ 30 րոպե առաջ ՃՈ աշխատակիցները կարգավորում էին երթեւեկությունը, չնայած, որ խաչմերուկը կարգավորվում էր լուսացույցներ, որոնք բնականոն գործում էին: Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոց ընթացող մեքենաներից մեկը Զաքյան խաչմերուկից փորձեց ձախ թեքվել եւ առաջանալ Զաքյան փողոց: Կարգավորող ՃՈ տեսուչներից մեկը վրդովվեց վարորդի քայլից, ձեռքի մահակով հարվածեց մեքենային, ապա հայհոյեց վարորդին, որից հետո վարորդը մի պահ կանգնեց խաչմերուկում՝ չհասկանալով, թե ինչ կատարվեց: Այնուհետեւ առաջացավ եւ մեքենան ՃՈ տեսուչների հրահանգի համաձայն, կայանեց Զաքյան փողոցի սկզբնամասում: Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունն արագ անցավ նույն խաչմերուկը, որից հետո միայն վարորդը տեղաշարժեց մեքենան: Սերժ Սարգսյանի անցնելուց հետո ՃՈ տեսուչներն այլեւս չկարգավորեցին երթեւեկությունը եւ նստեցին իրենց ծառայողական մեքենան (պետհամարանիշը՝ 362 II 01), իսկ Ամիրյանն փողոցը մինչեւ Մաշտոցի պողոտա մնաց խցանված:
Առավել մանրամասն՝ Armtimes.com-ի տեսանյութում