▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոկոնդայի ժպիտով նստում-գնում եք, մուննաթ չգաք... Թեժ վեճ Նաիրա Զոհրաբյանի և Թագուհի Ղազարյանի միջև

Այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցըՀիմնական զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է։ Ըստ նրա՝ հանձնաժողովը պետք է գործունեությունն ակտիվացնի։

«Օրենսդրական նպատակներով նիստեր հրավիրելը բավականին սահմանափակում է մեր գործունեությունը։ Մինչդեռ մարդու իրավունքների օրակարգը փոքր-ինչ նման է արտաքին հարաբերությունների օրակարգին, այստեղ պետք է, որ քաղաքական բաժանարար գծերը այդքան մեծ դեր չխաղան, և մենք միասնաբար կարողանանք մարդու իրավունքների օրակարգը առաջ մղել։ Հանձնաժողովի աշխատանքները փորձենք ակտիվացնել աշխատանքային խմբեր ստեղծելով և օրենսդրական նախաձեռնությունների վրա համատեղ աշխատենք և ոչ թե առանձին որպես պատգամավոր»,- իր ելույթի սկզբում ընդգծեց Մարիա Կարապետյանը։

Նա նշեց, որ հայտարարությունը բաց է մյուս պատգամավորների համար, առայժմ այն ստորագրել են ինքը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությանը, ընդգծեց, որ ինքը միշտ պատրաստակամ է յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քննարկում անցկացնել։ Տիկին Զոհրաբյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Թագուհի Ղազարյանին, հիշեցրեց, որ բազմիցս է ասել՝ եթե ցանկանում են որևէ նախագիծ մշակել, ապա կարող են առաջարկություններ անել։ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել։

«Մեր վերջին քննարկումը մի քանի օր առաջ էր, վերջին քննարկմանը մասնակցում էին սևազգեստ մայրերը։ Հանձնաժողովի ցանկացած անդամ կարող է զբաղվել այդ հարցերով, եթե ցանկություն ունի, պարտադիր չէ, որ քննարկումը լինի խմբակային։ Ես միշտ հարցրել եմ, թե պատգամավորներ կան, որոնք օրակարգ են բերել և ասվել է ժամանակ չկա։ Բայց ոչ, ոչ դուք տիկին Կարապետյան, ոչ էլ դուք տիկին Ղազարյան օրակարգ չեք բերել։ Առանց ավելորդ համեստությամբ պետք է ասեմ, որ միայն օրակարգ բերվել է իմ կողմից։Ես էլ եմ կողմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի, բայց մեկ ամսվա ընթացքում ձեզանից առաջարկ չեմ լսել, որ եկեք այս ինչ հարցով օրակարգ բերենք։ Գիտեք երեկ քանի հոգեբուժարան եմ գնացել, քանի հանդիպում եմ ունեցել, եթե ես դա ֆեյսբուքում չեմ ճպացնում, դա չի նշանակում, որ չենք անում։ Եկեք այստեղ մեղադրանքներ չհնչեցնենք, իրար չվիրավորենք։ Ես համբերատար մարդ եմ, բայց երբ տեսնում եմ, որ արդարության սկզբունքը, ապա դա իմ գործունեության նկատմամբ թույլ չեմ տալու։ Տիկին Ղազարյան, դուք որևէ անգամ որևէ օրակարգ չեք ներկայացրել։ Եկել, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Տիկին Զոհրաբյան, եթե դուք խոսում եք վիրավորանքից, ապա հորդորում եմ նիստից հետո ձայնագրությունը նայել և տեսնեք, թե ով է վիրավորում»,-արձագանքեց Թագուհի Ղազարյանը։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին