▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոն Հեֆֆերնի ուշագրավ հայտարարությունն ու ընդդիմության ոչնչացումը

ՀՀ-ում ԱՍՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն օրերս հայտարարել է, թե հաջողության հասնելու համար հայաստանյան ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ ու հաստատակամ: «Ուշագրավն այն է, որ նման հայտարարություններ անում է ԱՄՆ դեսպանն այն դեպքում, երբ 2008թ. ի վեր ԱՄՆ-ը փորձել է ամեն գնով սատար կանգնել ՀՀ իշխանություններին`փոխարենը անուղղակի հարվածներ հասցնելով ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին: Պատահական չէ, որ ամենամեծ արմատական ընդդիմադիր ուժի կազմաքանդումը սկսվեց ՀԱԿ դաշինքից հենց այն մարդկանց հեռանալով, որոնք մշտապես համարվել են ընդգծված արևմտամետ և սերտ կապեր են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ: Բացի այդ, նույն Կոնգրեսը հեղինակազրկվեց ու ջախջախվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի անուղղակի ջանքերով: Հենց նա կազմակերպեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը` երկու պայմանով որ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, և իշխանությունից որոշակի մաս կտրվի ընդդիմությանը: Սակայն միայն մի պայմանը կատարվեց` ընդդիմության ոչնչացման գնով»,- գրել է «Ժողովուրդ» թերթը, որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին