▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժորա Գրիգորյանն, առաջ անցնելով թուրք մարզիկից, հաղթող ճանաչվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ժորա Գրիգորյանը (55 կգ քաշային կարգ) հաղթող ճանաչվեց Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։

Մարզիկը երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք (103+130)՝ երեք կիլոգրամով առաջ անցնելով Թուրքիայի արծաթե մեդալակիր Ռամազան Յըլմազից։

Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրեց 5–րդ տեղը (224 կգ):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին