«Բռնապետ Ալիևը երեկ ապագա պատերազմից խոսեց, նա խաղաղության պայմանագիր կնքելու համար անհնարին նախապայմաններ է առաջ քաշում՝ Սահմանադրության փոփոխություն, բանակի զինաթափում, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում՝ ըստ էության բռնությամբ։ Այդ ամեն ինչի մասին խոսելով Ադրբեջանի բռնապետն, ըստ էության, ասում է՝ ինձ ոչ մի խաղաղության պայմանագիր չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է Հայաստանի բացարձակ կապիտուլյացիան․ Հայաստանը պետք է անձնատուր լինի»,- 24TV-ի եթերում կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով՝ այս բանակցությունները բոլորովին խաղաղության չեն տանում։ Չալաբյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի ցանկացած զիջում, Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի դեմ․ պետք է դադարել զիջումներ անելը։ «Այստեղ գործող վարչախումբը ծառայում է թուրք-ադրբեջանական շահերին․․․ Պետք է հստակ ուղերձ տալ գործող իշխանությանը՝ ևս մի զիջում Ադրբեջանին, ևս մի ռազմական ագրեսիա, որ դուք դռները կբացեք, և ձեզ սրբելու ենք այստեղից․․․ Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Սահմանադրություն փոխեն՝ մեր պատիվը գետնով տան։ Փաշինյանը գիտի, որ դա անելը շատ դժվար է, նա այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, կորցրել է աջակցությունը։ Պետք է ամեն ինչ անել, որ նա բացարձակ մեկուսանա, պետք է ձեռքերը կապել, որ չկարողանա մեզ հանձնել, կապիտուլյացիա ստորագրել»,- ընդգծել է Չալաբյանը։ |
«Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրի»․ Ավետիք Չալաբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet