Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «04․12․2018թ․ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը։ 01․01․2022թ․ խմելու ջուրը թանկանում է 20 դրամով։ 01․01․2023թ․ խմելու ջուրը կթանկանա 9 դրամով։ Սկսում են արդարացումները․ եթե չթանկացնենք, ապա, այլապես․․․․ Բացի այն, որ տղամարդկային արժանիք է ասածն անելը, պետության ղեկավարը, եթե հատկապես տղամարդ է, շալվար է հագնում, խոսք է տալիս, որ այսինչ բանը այսպես է լինելու, ուրեմն՝ պետք է կաշվից դուրս գա ու էդպես անի։ Եթե խոստանում ես մի բան, հետո սկսում ես համոզել, թե ինչու եղավ հակառակը, ուրեմն՝ ոչ կոմպետենտ ես։ Եթե էս մարդն ընդամենը երկու տարվա կտրվածքով չի կարողանում ասածն անել, էլ ինչ ենք խոսում, թե բա՝ վերափոխման ռազմավարություն, չեմպիոն, 6 մլն բնակիչ, բանակցություններ թշնամու հետ, բարեկամների ձեռք բերում․․․ Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ։ Ժողովուրդը ժողովուրդ չէ, որ գնա կառավարության շենք, ականջից բռնի հանի դուրս, էն խոստումների ցուցակը փաթաթի ու մտցնի համապատասխան տեղը»: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
Ժողովուրդը ժողովուրդ չի, որ խոստումների ցուցակը փաթաթի ու մտցնի․․․ Սևակ Հակոբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet