▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, ասի՝ 3 դիվիզիա շրջափակման մեջ ես գցել, ո՞ւր են մեղավորները, խի՞ չեն պատժվում»

«Արդեն պատերազմից գրեթե 2 տարի է անցել։ Ո՞վ է պատասխանատվության ենթարկվել 30-35 հազար զորքի շրջապատման մեջ հայտնվելու համար, որոնց փրկելու համար, ըստ Նիկոլի, ստորագրվել է կապիտուլացիան»,- «Նոյան տապան» մամուլի ակումբում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։

«Ամբողջ գեներալիտետը պետք է հեռացվեր, մեղավորները պատասխանատվության ենթարկվեին։ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին բոլորը պետք է պատժվեն այդքան մեծ զորքերի շրջապատումն անխուսափելի դարձնելու համար»,- ասաց նա։

«Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի օրակարգով, այլ ասի՝ 3 դիվիզիա դու շրջափակման մեջ ես գցել, որի արդյունքում ստորագրել ու արդարացրել ես քո կապիտուլյացիան։ Հիմա դրա մեղավորները ո՞ւր են, խի՞ չեն պատժվում», ասաց Շ․ Հարությունյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին