Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը դիմել է Կենտրոնական բանկին, Ֆինանսական հաշտարանին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ահազանգելով, որ ՀՀ առևտրային բանկերը հրաժարվում են բացել կուսակցության հաշվեհամար՝ դիմումի մերժելուց հետո նույնիսկ գրավոր բացատրություն չեն ներկայացնում, թե ո՞րն է պատճառը, իսկ բանավոր նշում են «ռիսկային գոտում գտնվելու» մասին անհեթեթ պատճառաբանությունը։
«Ռիսկային գոտում գտնվելը ո՞րն է, խոսքը կուսակցության մասին է, որի բանկային հաշիվ ունենալը ՀՀ-ում գործող բանկում՝ օրենքի պահանջն է։ Հո հաշվեհամար բացելու նպատակով ձեզ չի՞ դիմում մահվան եզրին գտնվող մեկը․․․ »,-ֆեյսբուքյան իր հատուկ հեռարձակման ժամանակ նշել է Վարդան Ղուկասյանն ու համոզմունք է հայտնել, որ բանկերը հրահանքն են կատարում իշխանությունների, որոնք սարսափած են իր կուսակցության վարկանիշով ու այդ մասին անցկացված հարցումների արդյունքներով։
«Բայց մենք համբերատար ենք ու ոչինչ չի կարող մեզ խանգարել, ուղղակի արձանագրեք, որ էս իշխանությունները, որ մեր երկիրը «Ժողովրդավարության բաստիոն» էին անվանում՝ խոչընդոտում են, որ ընդդիմադիր կուսակցությունը բանկում հաշվեհամար բացի»,-նշել է Վարդան Ղուկասյանն ու տեղեկացրել, որ նախընտրական ծրագրերում կարևոր կետեր է նախատեսում նաև բանկերի մասին, որոնք թալանում են ժողովրդին ու վաղուց սպառել են մարդկանց համբերությունը։
Մանրամասները՝ տեսանյութում