Արդեն տեղեկացրել ենք, որ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել․ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:
Հասարակության արձագանքը սպասելի էր և շատերը պահանջում են ամենախիստ պատիժ մանկապիղծների համար։
Asekose.am-ի խնդրանքով՝ սարսափազդու լուրին անդրադարձել է նաև Օրրան բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը․
«Ես բռնության կողմնակից չեմ․ իմ երեխաներին դաստիարակել և քարոզել եմ, որ միշտ կա խաղաղ և օրինական լուծում: Այնուամենայնիվ, կարդալով այն մասին, որ հայրը վաճառում է իր երկու՝ երկու տարեկան երեխաներին՝ սեռական հանցագործության համար, ես ասում եմ, որ ժողովրդի պահանջն արդար է` նման մարդիկ արժանի են լինչահարման»,-ասել է Արմինե Հովհաննիսյան։