▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկը հունվարի 28-ի հանրահավաքն է». Էդգար Ղազարյան

 

«Թեզեր են տարածում իշխանական աղբյուրներով, թե մեր բանակը թույլ ա, անուժ, անզեն, թե դրա համար պիտի ծնկի գանք թշնամու բոլոր պահանջների առաջ: Հայտարարում են, թե մեր երկրի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Մեր անվտանգության երաշխավորը ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է:

Ի՞նչ է եղել մեր բանակին, այո՛, նա ծանր հարված է ստացել այս հանցավոր ռեժիմի պատճառով, բայց դեռ կենսունակ է: Իշխանության փոփոխության դեպքում, երբ մեր բանակը ղեկավարեն իրենց գործին տիրապետող նվիրյալ զինվորականներ, կտեսնեք, թե մեր բանակը ինչ հրաշքներ կարող է գործել:

Նսեմացման մթնոլորտը բերել է միայն այս իշխանությունը: Մենք ժողովրդով պետք է տեր կանգնենք մեր բանակին, իսկ դրա մեկնարկի օրը հունվարի 28-ն է՝ մեր լուսավոր տոնը՝ Բանակի օրը»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Նա կոչ արեց բոլորին հունվարի 28-ին միանալ Բանակի օրվան նվիրված հանրահավաքին: Հանրահավաքին կհաջորդի նաև երթը՝ դեպի Եռաբլուր. «Դա ողբի երթ չի լինելու, այլ հպարտության ու երախտիքի երթ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին