ԱրմԼուր․am-ը գրում է, որ կայքին փոխանցել են տեսանյութ, որտեղ երևում է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է թատրոնի տանիքից ջուր թափվում՝ պետական գույքին հասցնելով խոշոր վնաս։
Արդյունքում կարող է տուժել ոչ միայն կառույցի տնտեսական հատվածը, այլ նաև գեղարվեստական։