▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա տեղեկություն, որ Պեմզաշենում սպանված 12-ամյա աղջկա հանդեպ էլ սեռական բռնություն է տեղի ունեցել»

Արդեն տեղեկացրել ենք, որ Պեմզաշենի դաժան սպանության գործով  կան ձերբակալվածներ։ Կասկածվող երկրորդ անձը ձերբակալված Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է։

Նրանք ծանոթ են եղել իրենց հանցագործության զոհ դարձած ընտանիքի նիստուկացին, տեղեկացված, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։

Հասարակության շրջանում զայրույթի մեծ ալիք է բաձրացել Պեմզաշենի դեպքից հետո։ Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, ներկայացնելով ձերբակալվածներից մեկի նկարը,  գրել էր․ «Էս անասունին ու մի ընտանիք մորթած մյուս անասունին պետք է ենթարկել մահապատժի՝ օրենքով»։

Նաիրա Զոհրաբյանը նաև նշել էր, թե «Կա տեղեկություն, որ Պեմզաշենում սպանված 12-ամյա աղջկա հանդեպ էլ սեռական բռնություն է տեղի ունեցել»։

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին