▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կացարանում այրված զինծառայողների ծնողները փակել են մայրուղին՝ Փաշինյանի ևՊՆ-ի հետ հանդիպման պահանջով

Թարմացված։ Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք այսօր երեկոյան փակել էին Երևան-Սևան ճանապարհը, որոշել են այն բացել: Նրանք կսպասեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից տեղեկատվության՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու համար:

Այդ մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ ճանապարհի բացումը զոհված զինծառայողների ծնողները խնդրում են դիտարկել իբրև բացառիկ հարգանք Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․»,- գրել է Նորիկյանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին