▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովը 500 000 դոլար պարգեւատրում է խոստացել ուկրաինացի հրամանատարների գլուխների համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր Telegram-ալիքում 500 000 դոլար պարգեւատրում է խոստացել ուկրաինացի հրամանատարների յուրաքանչյուր գլխի համար, գրում է «Газета.ру»-ն։

«Պարգեւ է հայտարարվում ուկրաինացի ազգայնականների՝ բանդերականների, «Ազովի», շեյթանների դուդաեւյան գումարտակի հրամանատարների գլուխների համար։ Դա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես Ռուսաստանի հայրենասերների անունից կամավոր, այն կամավորներից, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ, եւ որոնք ցանկություն են հայտնել 500 000 դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի գլխի համար»,- գրել է Կադիրովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին