▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կակոյ-նիբուծ Թոֆիկը կամ Աբդուլան ինձ չպետք է ուղղություն ցույց տան` իմ երկրում ինչ պետք է անեմ

Նոր վատ տենդենց եմ գրանցում ֆեյսբուքում, որոշ մարդիկ (հուսով եմ առանց հասկանալու) սկսել են իրենց հակառուսականությունը կամ հակաեսիմինչոււթյունը հիմնավորել, մեջբերումներ անելով ադրբեջանական մամուլից:

Ընդ որում նույն մարդիկ, հաճախ մեղադրում են հայ բոլշևիկներին Առաջին հանրապետության անկախությունը տապալելու համար:

Հիմա ` հարց: Ինչով են տարբերվում այդ մարդիկ նույն հայ բոլշևիկներից տարածելով թշնամու ԶԼՄների քարոզչությունը մեզ մոտ: Կամ ժամանակին թուրք զինվորներին աղուհացով դիմավորողներից:

Կարելի ա ասել ոչնչով: Առաջին հոգեբանական քայլն իրենց մոտ արդեն արված է: Դարձի եկեք, հայեր:

Ընդ որում, նույն ազեռը կամ թուրքը , ում կարծիքը փորձում են հենարան դարձնել, հանգիստ սրտով իրենց էլ սրի կքաշի: Առանց գոնե մի վայրկյան վարանելու: Դարավոր փորձ ունենք:

Պետությունն էլ ինչքան էլ խնդիր ունենա, իրա հարցերը մենք ներսում պետք է լուծենք: Ու կակոյ -նիբուծ Թոֆիկը կամ Աբդուլան ինձ չպետք է ուղղություն ցույց տան, ես իմ երկրում ինչ եմ անելու:

Այսքանը:

Հ.Գ. "Բիձինայի վկաներ" նոր հայկական աղանդի մասին կանդրադառնամ մի քիչ ուշ:

Տիգրան  Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին