Կալանավորներն արյուն են թքում․․․Վարդան Ղուկասյանն ահազանգում է Արմավիր ՔԿՀ-ում տուբերկուլյոզի համաճարակի մասին
ԴՕԿ կուսակցության հիմնադիրը զանգահարել է ՄԻՊ ու տեղեկացրել, որ հավաստի տեղեկությունների համաձայն Արմավիր քրեակատարողական հիմնարկում տուբերկուլյոզի համաճարակ է , սակայն ՔԿՀ-ն իրավիճակը թաքցնում է։
«Առաջին և երկրորդ մասնաշենքերում վխտում է տուբերկոլյուզը, կալանավորներն արդեն արյուն են թքում․․․ՔԿՀ-ն փոխանակ ժամանակին ձեռնարկեր միջոցառումներ ու հիվանդներին մեկուսացներ, իր առաջ խնդիր է դրել, որ տեղեկատվությունը «դուրս չգա»․․․Ի՞նչ անուղեղ պետք է լինել, որ տուբերկուլյոզի համաճարակը սարքեն ծածկադմփոց․․․Ի՞նչ է մտածում Քրեակատարողական ծառայության պետ Ամբակումը․․․»,-նշել է Վարդան Ղուկասյանն ու հավելել, որ սա լուրջ վտանգ է և կալանավորների, և աշխատակիցների, և նրանց այցելող ընտանիքի անդամների, և հասարակության համար։
«Տուբերկուլյոզի բռնկման պատճառը խմելու ջուրն է՝ դատապարտյալները վարակվել են ՔԿՀ-ի խողովակներով հոսող խմելու ջրից»,-ասել է Վարդան Ղուկասյանն ու հիշեցրել, որ բազմիցս է բարձրաձայնել՝ կալանավորներին ու դատապարտյալների համար հարազատների կողմից հանձնվող ջուրը պետք է լինի առանց քաշի։
Նշենք, որ ՄԻՊ աշխատակիցը տեղեկացրել է, որ փաստն արձանագրվել է նաև ԴՕԿ կուսակցության անդամի կողմից, որ վաղ առավոտյան այցելել է ՄԻՊ գրասենյակ ու հաղորդում տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։