▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կալանավորված 26 անձանց մեծ մասն ուսանողներ են». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նուբարաշեն ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մասն ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից, հաղորդակից են դառնում բանտային կյանքին, ինչը, վստահաբար, վնասակար ազդեցություն է ունենալու:
Ընդհանրապես, բազմիցս գրել եմ, որ ազատազրկումը այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի մարդու նկատմամբ: մարդը երբ սովորում է բանտային կյանքին, հիմնովին փոխվում է հոգեբանությունը: Երիտասարդներին բնականոն կյանքից կտրելը միայն վնասելու է բոլորիս:
Մի՞թե չի կարելի կիրառել օրենսդրությամբ ամրագրված այլ միջոցներ, հատկապես, 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլընտրանքային խափանման միջոցների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաև տնային կալանքը, սակայն դեռևս դատական պրակտիկայում արդիական է հենց կալանավորումը, որը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։
Մարդկային կյանքերի խեղման փոխարեն փորձենք հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ համակարգային մոտեցումը, հատկապես այս ճակատագրական պահերին պետք է լինի մարդակենտրոն մոտեցումը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին