Դիտեք նաև՝
Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
Գորիսում ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։ Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։
Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը գտնվում է անազատության մեջ: Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։