Այսօր լրագրողների հետ զրույցում Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Հայկի կալանավորմանը, նշել է.

«Կալանավորման որևէ հիմք չկա: Եթե նույն վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ 2018 թ. հուլիսի 4-ին ստորագրությունը լիարժեք բավարար էր, որպեսզի խոչընդոտման վտանգը կանխվի, և յոթ օր հետո, երբ դատարան են բերում կալանավորման հարցը, ասում են՝ արդյո՞ք այս յոթ օրվա ընթացքում փորձել է խոչընդոտել, ասում են՝ ոչ, ու դրանից հետո ինչո՞ւ պետք է կալանավորեին: Այսինքն՝ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց և նա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:


