▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կամ պիտի տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ՝ արժանի լինենք հայրենիքի սուրբ գաղափարին». Րաֆֆի Հովհաննիսյան

«Անսահման հանձնառությամբ եւ հավատով եմ եկել այսօր՝ քաջ գիտակցելով, որ սա առաջին անգամն է մեր երկարամյա պատմության ընթացքում, որ հայերնազրկվել է Արցախը, որ մեծ ցեղասպան եղեռնը հասել է 21-ր դար մեր պետականության պայմաններում»,-այս մասին,սեպտեմբերի 19-ին, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կամ պետք է տանը նստենք ամեն մեկն առանձին-առանձին իր սուգն ապրի, կամ պետք է ձեւը գտնենք համահայկական, համազգային հրաշքի բանաձեւը եւ հետ բերենք Արցախը, միացնենք արցախցուն Արցախի հետ եւ ամենակարեւորը՝ արժանի լինենք հայրենիքի սուրբ գաղափարին:Պետք է հանձնառու լինենք, որ մի օր այս տարելիցը դառնա տարեդարձ՝ վերադարձի եւ հատուցման տարեդարձ»,-նշել է Հովհաննիսյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին