«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Պաշտոնական տվյալներով պաշարված Արցախում գտնվում են թվով 1980 խաղաղապահ:
Այսօր Արցախում պարենային ապրանքների դեֆիցիտ կա: Հանրամատչելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ սպառվում են շաքարավազի, ձեթի, ալյուրի պաշարները, չկա միրգ և բանջարեղեն:
Դա նշանակում է, որ թվով 1980 ռուս խաղաղապահների մոտ ևս սպառվել են պարենային ապրանքները: Սա ողջամիտ տրամաբանություն է:
Սակայն, ռուս խաղաղապահների և վերջիններիս քաղաքական ղեկավարության մոտ խուճապ չկա: Ինչո՞վ են սնվելու պաշարված Արցախում ռուս խաղաղապահները: Որևէ մեկի մոտ այս հարցը չի՞ առաջանում: Սրա մասին չեն խոսում Մարիա Զախարովան, Լավրով Սերգեյը, Պուտին Վլադիմիրն ու մնացածները:
Սա կարող է նշանակել, որ կամ ռուս խաղաղապահներն անսահման սովադիմացկուն են, կամ՝ իրենք օգտվում են այլ ճանապարհներից:
Սովադիմացկունության վերաբերյալ վերլուծությամբ թող ոլորտի մասնագետները զբաղվեն: Իսկ, եթե խաղաղապահների համար բաց են այլ ճանապարհներ, ապա վերջիններիս ի՞նչ է խանգարում նախատեսվածից ավելի մի քանի բեռնատարով սնունդ հասցնել Արցախ»:
«Կա՛մ ռուս խաղաղապահները սովադիմացկուն են, կա՛մ օգտվում են այլ ճանապարհներից»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet