ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրատարակել ու գրել․ «Քանի որ Վեոլիա ջրից ստանում եմ իրականությունից կտրված և անհեթեթ պատասխաններ, ապա live-ի միջոցով ներկայացնում եմ այն իրավիճակը Մանանդյան փողոցի շենքերից մեկում, որտեղ վերջերս ջրի ճնշման չափում են արել Վեոլիա ջրի աշխատակիցները և արձանագրել, որ առկա է նորմայի սահմաններում՝ 1.0 ճնշում։
Հիշեցնեմ, որ օրինակ ջեռուցման համակարգերը աշխատում են նվազագույնը 1,8-2.0 ճնշման պարագայում, սակայն live-ում երևում է, որ օրվա առանձին հատվածներում առհասարակ ջուր չկա։
ՀԳ
Նկարահանումը արված է իմ բնակարանում»։