Starnews.am-ը գրում է․ «Օրեր առաջ տեղի ունեցավ «Հայ երգիչ» նախագծի հերթական թողարկումը, որին մասնակցություն ունեցավ նաև դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը` Սեդան, ով անցավ մրցութային առաջին փուլը:
Սակայն չենք կարող չփաստել, որ Սեդան այնքան էլ լավ կատարում չունեցավ, միգուցե նա կենդանի կատարման այնքան էլ սովոր չէ, ճիշտ է, նա ունի մի քանի տեսահոլովակներ, սակայն այս անգամ նա իր ելույթով մեղմ ասած չփայլեց:
Ոչ պրոֆեսիոնալ լինելով կարող ենք միանշանակ ասել, որ տվյալ կատարմամբ արտիստը չէր կարող անցնել նախագծի առաջին փուլը: Սակայն, մարզիչները կարծես «չնկատեցին» սա և անկեղծ նկատառումներով հանդես չեկան:Նրանք պարզապես շնորհավորեցին Սեդային»: