▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կան լուրեր երրորդ՝ ենթադրաբար ազդեցիկ վիժվածք մանկապիղծի մասին». Սամվել Աշոտյան

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեսա ուր որա ա մտնում ենք ԵՄ...
*Հայաստանում սահմռկեցուցիչ մանկապղծության դեպքի մասին ոստիկանությանն ահազանգից հետո մանկապիղծ վիժվածքները, հերիք չէ, չեն կալանավորվում, դեռ մի բան էլ` կրկին ոտնձգում են երեխաներին։
*Համացանցում կան լուրեր երրորդ՝ ենթադրաբար ազդեցիկ վիժվածք մանկապիղծի մասին, ով կարծես թե «վրիպել է» իրավապահների աչքից։
*Ու եթե այս դեպքն է այսքան երկար ժամանակ ստացվել կոծկել, ապա որքան նման դեպ տեղի ունեցած կլինի, մնում է միայն ցավով եզրակացնել։
*Զուգահեռ՝ պապայի հղփացած բալաներն են «գոնկաներ» կազմակերպում ճանապարհներին, վթարների պատճառ դառնում ու դեռ մի բան էլ կալանավորվելու փոխարեն հպարտ տեսանյութեր տեղադրում ու հրճվում, խոստանում «պաՍպիսչիկներին», որ շարունակելու են նույն ոճով։ Դե երևի մինչև մեկի ընտանիքի գլուխն ուտեն։
*Ու սա եզակի դեպք չէ, ամեն օր ճանապարհներին կարելի էր տեսնել նման պոտենցիալ մարդասպանների։
Բայց դե ի՞նչ մանկապղծություն, ի՞նչ ճանապարհային պոտենցիալ մարդասպաններ, էդ ի՞նչ «մանր» թեմաներ են, երբ կան Նիկոլի ուղղությամբ ձեռք պարզած դպրոցականներ, իրենց տնավեր լինելու համար 1 պատասխանատու ու մեղավոր Նիկոլին ոչ հաճո մեկնաբանություն գրող արցախահայեր, երբ կա Նիկոլին աչքին ոչ հաճո ընդդիմադիր ավտոբուս, ի վերջո, երբ կան Փաշազադեին ու Ալիևին ոչ հաճո հոգևորականներ։
Հեսա իրանց հարցերը լուծեն ու նոր կզբաղվեն «մանր զանցանքներով»։ Կամ էլ չեն զբաղվի։ Ըստ տրամադրության ու ըստ «մանր զանցանք» իրականացնողների ազդեցիկ լինելու աստիճանի կորոշեն՝ զբաղվե՞լ, թե՞ չէ:
*Արա դե հերիք ա մենակ վատը տեսնենք էլի, մեկ-մեկ էլ լավը պիտի տեսնենք ու լավն ասենք։
*Օքեյ, լավին՝ լավը։
*Հեսա ուր որա ա մտնում ենք ԵՄ...»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին