Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։ ՊԵԿ նախագահն ասել է՝ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի: Հանդիպման ժամանակ բլոգեր Նինա Տիտանյանը հարցրել է. «Օրինակ մենք ունենք մեծ թվով հետևորդներ, երևացող ենք, բայց կան շատ մինի բլոգերներ, տիկտոկերներ, որոնք չեն կառավարվում ու կարող են լիքը գովազդ անել, բայց հարկ չվճարել. դա ինչպե՞ս է կարգավորվելու»: Ռուստամ Բադասյանն ասել է. «Վարչարարությունը լինելու է բոլորի հանդեպ. մեզ համար էլ է սկզբունքային հարց, որ լինի հավասարություն»: Դիտեք նաև՝ ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ։ Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը, հայտնում են ՊԵԿ-ից: Անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։ ArmLur.am-ը կապ հաստատեց բլոգեր Նինա Տիտանյանի հետ՝ հասկանալու համար գո՞հ են արդյոք քննարկումից, թե ոչ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ գոհ է հանդիպումից, քանի որ ստեղծվեց բլոգեր-հարկային կապը։ «Կունենանք մեր պահանջները, որոնք կբարձրաձայնվեն, իրենք էլ պահանջներ ու առաջարկներ ունեին, որոնք նորից առաջարկվեց։ Կարծում եմ ինչ-որ կոմպրոմիսի կգանք, եթե ոչ հիմա, ապա ապագայում հաստատ կգանք»,-ասաց բլոգերը։ Հարցին՝ թե արդյոք վստա՞հ են, որ օրենքը կգործի բոլոր բլոգերների դեպքում, ասաց, որ այդ հարցը նույնպես քննարկվել է հանդիպման ժամանակ և պատասխանել են՝ քանի որ դեռ հստակ սահմանում չկա, թե ո՞վ է բլոգեր, ո՞վ ոչ, դրա հետ կապված սկզբի ժամանակահատվածում խնդիրներ կարող են լինեն, սակայն Նինան համոզված է, որ հավասարության կգան։ Բլոգեր Նինա Տիտանյանը ասում է, որ համաձայն է, որ ինքը 5% հարկ վճարի, բայց այդ գումարը գնա պետություն։ |
«Կան մինի բլոգերներ, որոնք կարող են լիքը գովազդ անել, բայց հարկ չվճարել, դա ինչպե՞ս է կարգավորվելու». Նինա Տիտանյանը՝ Ռուստամ Բադասյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet