Հրանտ Թոխատյանը հյուրընկալվել է Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ»հաղորդմանը և պատասխանել Զարուհի Փոստանջյանի` իրեն ուղղված մեղանդրանքներին: Միաժամանակ մանրամասնել է իր ծրագրի մասին և հավելել, որ վիրավորված չէ Փոստանջյանից, որովհետև նա կին է, իսկ կանանց ներելի են նման բաները:
Հիշեցնենք, որ համացանցում բուռն և տարատեսակ քննարկումների առիթ է դարձել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը` «Գավառական խնջույքների թամադա Հրանտ Թոխատյանին մշակույթի պալատն են տվել» վերնագրով:
Փոստանջյանը նշում էր, որ Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատն առանց մրցույթի և երաշխիքների «նվիրել են» Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին, որը չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, չի իրականացրել որևէ ծրագիր: