▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի սառցե հսկան

sosi-tv.com-ը գրում է, որ եթե սառցե կոմպոզիցիաների մրցույթ լիներ, «Այսբերգ» երգը հիշեցնող այս սառցաբեկորն անպայման աչքի կընկներ իր գեղեցկությամբ։ Միայն թե մրցանակը կհանձնեին ջրին, հակառակ դեպքում կխախտվեր հեղինակային իրավունքը։

Չանախչի-Կապան մայր ջրատարով հոսող ջուրը,որն այդքան անհրաժեշտ էր մարդկանց տոներին, այս օրերին գեղարվեստական աշխատանքներով էր զբաղված։ Ճնշման տակ ջուրը պայթեցրել էր խողովակն ու զարմացրել մարդկանց՝ ստեղծելով գեղատեսիլ վայր Նորաշենիկ գյուղ տանող ճանապարհին։ Վթարի հետևանքով ջրատարից օգտվող գյուղերն ու թաղամասերը Նոր տարվա առաջին օրերն առանց ջուր են անցկացրել։

Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի աշխատակիցները եռակցման միջոցով վերացրին վթարը։ Կատակում են, միայն թե բոլոր վթարներն այսպես գեղեցիկ լինեն։ Բացասականը մի կողմ թողնելով, մարդկանց համար լուսանկարվելու նոր գեղեցիկ վայր է ստեղծվել։ Ոչ մի մեքենա անտարբեր չի անցնում սառցե հսկայի կողքով։ Գեղեցկությունն իսկապես աչքի է զարնում, քանի եղանակը թույլ է տալիս, կարելի է արդեն հայտարարված «Ձմեռն իմ աչքերով» մրցույթը շարունակել և օգտագործելով սառցե հումքը՝ նոր պատկերներ ստանալ։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին