▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապիտուլյանտ ռեժիմը հերթական կոպիտ սխալն է թույլ տալիս. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին՝ մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը,այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները։

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

 Անտեղյակներին ասեմ, որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն ոչ միայն մինչեւ 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում, այլ նախ եւ առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները/հայ-թուրքական սահման/,այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաեւ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։

 Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է,որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։

Թե ինչու՞հետեւությունները թողնում եմ ձեզ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին