▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Կապույտ մազերով աղջկա» կնքահայրը միշտ եղել է ու կլինի թուրքական շահերի սպասարկու»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեզ թվում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չի՞ գիտակցում, որ ՄԻՊ Արման Թաթոյանին հարվածելով՝ հարվածում է հայկական կենսական շահերին։

Շատ լավ էլ գիտակցում է։

Պարզապես «կապույտ մազերով աղջկա» այդ կնքահայրը միշտ եղել է, կա ու մշտապես կլինի թուրքական շահերի սպասարկու։

Միշտ»:

Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում քննադատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասելով, թե երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն։ «Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»,- ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանը հիշեցրել է, որ 2016 թվականի փետրվարի 23-ին պաշտոնն ստանձնած Արման Թաթոյանին մնացել է պաշտոնավարելու մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- ասել է ԱԽՔ-ը։

Նշենք, որ 2022-ի փետրվարի 23-ին Թաթոյանի պաշտոնավարումը ավարտվելու է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին