Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Արմավիրի մարզ և հանդիպումներ է ունեցել ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում: