▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետիչի հարցը. Որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանապետի համարը

Որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հեռախոսահամարը:  News.am-ի հետ զրույցում նման հարց է բարձրացրել  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ չի կարող ասել, թե հերթական նախագահական ընտրություններից հետո շարժումը ինչ ընթացք կունենա:

«Դիլիջանում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին դահլիճ չէին տրամադրում, նա զանգահարեց ոստիկանապետին: Որտեղի՞ց համարը գիտի, ո՞նց ա զանգ տալիս: Ես երբեւէ նման համար չեմ ունեցել: Բայց ինքը զանգահարում է ու թույլ են տալիս»,- նշել է Տիգրան Կարապետյանը:

Վերջինս նաեւ չի կարծում, որ այդ ամենը բեմականացված էր, այլ պարզապես նրան հետաքրքիր է, թե որտեղից նրան այդ համարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին