▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարաք գնաք, ով էլ գա, ավելի լավը կանի»․ Գեղամ Մանուկյանը՝ իշխանությանը

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ մինչ Արցախը շրջափակման մեջ է, ԱԺ-ն քննարկում է արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու մասին հարցը․ «Արդեն իններորդ օրն է՝ Արցախը շրջափակված է, իշխանությունը թևերն է թոթվում, ասում է՝ ի՞նչ անենք, հո՞ մենք չենք փակել, ասում են ու շարունակում իրենց առօրյա կյանքը՝ անհոգ, նախատոնական, հարսանիքներում․․․ ու թշնամու կրակի տակ հայտնված երբեմնի առողջարաններում ժողով անելով ու վերջ։ Արմեն Գրիգորյանն ասում է՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է», ուրեմն տեր չեք այն ստորագրությանը, որը ժամանակին համարում էիք փրկություն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետը: Արմեն Գրիգորյանն ընդդիմությանն ասում է՝ «գնացեք ռուսներին համոզեք, բա մենք ի՞նչ անենք», մեկ բան կարաք անեք հանգիստ, կարաք գնաք, ով էլ գա, ավելի լավը կանի»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին