▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության անդամները КВН-ի՞ն էլ կմասնակցեն

ԱԺ-ում Կառավարությանն  ուղղված հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսան Արզումանյանի հարցը վերաբերում էր հեռուստաընկերություններից մեկով  ռուսերենով հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:

«Ինչո՞ւ չեք պահանջում հայերեն անցկացնել խաղը»,-հարցրեց պատգամավորը` հավելեով, որ այդ դեպքում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը պետք է բրիտանական անգլերենով անցկացվեր,  «Հայաստանի ձայնն» էլ` հոլանդերենով:

«Միևնույն ժամանակ հարևան Վրաստանի կառավարության աջակցությամբ նույն խաղը  հեռարձակվում է վրացերենով»,-փաստեց Ալեքսան Արզումանյանը` հարցնելով, թե ինչո՞ւ խաղը չի տեղայնացվում,  հայերեն լեզվով հնարավոր չէ՞ ինտելեկտուալ շարժում զարգացնել:

Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը` նշելով երկու խնդիր.

«Կա ինտելեկտուալ խաղի միջազգային լիգա. մեր հաղթողները մասնակցում են միջազգաին լիգային, որի լեզուն ռուսերենն է, խաղի այդ մի կտորը տեղի է  ունենում այդպես, իսկ ավելի լայն զանգվածը, որ ամբողջովին ջրի տակ է, հայերենով է լինում: Այսբերգը հայերեն է անցկացվում»:

Վաչե Գաբրիլյանը խոսքում նշեց, որ ազգային փոքրամասնությունների համար որոշ ինտելեկտուալ խաղեր հեռարձակվում են համապատասխան լեզուներով:

Ալեքսան Արզումանյանին պատասխանը չգոհացրեց և նա նշեց, թե պատասխանը հիմք է տալիս հասկանալ, որ հայերը փոքրամասնություն են, քանի որ ռուսերեն է անցկացվում խաղը, որի մասին էր իր հարցը:

Շարունակելով Ալեքսան Արզումանյանի խոսքը` Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Կառավարության աշխատակազմի ղեկավարի տված պատասխանից բխում է, որ խաղի անդամները ներկայացնում են ռուսալեզու փոքրամասնություն: Պետք է КВН-ի թիմ հանել և մասնակցել այդ խաղին»:

Իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ, պատասխանելով Փաշինյանի հարցին, որ վերաբերում էր արագաչափերից ստացված գումարներին, վերջում` ռեպլիկի կարգով , նշել է, որ կառավարութա թիմն`  ուզի  КВН-ին կմասնակցի, ուզի`  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին