▲ Դեպի վեր

Շաբաթ, 12.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Կառավարության բուֆետի սննդամթերքից որդեր են դուրս գալիս. պատասխանատուն «Արտ Լանչ»-ն է

Կառավարության բուֆետի սննդամթերքի մեջ այսօր որդեր կային: Իրավիճակը ֆիքսել է «Հայկական ժամանակ»-ի լրագրողը: Կառավարության բուֆետում սպասարկում իրականացնում է «Արտ Լանչ» ընկերությունը, որի մենջերը լրագրողի հարցին ի պատասխան որեւէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու են սնվելու ընթացքում որդերն «անակնկալ» կերպով հայտնվում:

 

 

«Արտ Լանչ» ընկերությունը կառավարության բուֆետը սպասարկում է մոտ մեկ ամիս, բայց այցելուներն արդեն սկսել են իրենց դժգոհությունները հայտնել: «Արտ Լանչ»-ի սննդամթերքն անորակ է, իսկ գները՝ բարձր: Նախկինում կառավարության բուֆետի աշխատանքներն իրականացնում էր կառավարության հաշվեկշռում գտնվող «Սպասարկում» ՊՈԱԿ-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին