Կառավարության դիմաց ակցիա անելու պատճառով ուղիղ եթերում քաղաքացուն բերման ենթարկեցին:
Միքայել Մարգարյանը՝ Կառավարության դիմաց ակցիա է կատարել, կոմունալները չվճարելու և հոսանքազրկվելու պատճառով, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։
Նոր իրականության մեջ պարետը որոշում է, որ մենք ակցիա չենք կարող անել, բայց պարետը որոշել է, որ մենք պետք է վճարենք կոմունալները կամ պետք է մնանք մեր տներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ասաց երգահան Միքայել Մարգարյանը, որը կառավարության դիմաց կոմունալ վճարումների դեմ բողոքի ակցիա էր իրականացնում։
«Կառավարությունը մեզ չի ուզում լսի, քանի որ ակցիան այսօր իրեն հետաքրքիր չի»,–ասաց Մարգարյանը։
Ոստիկանները խնդրեցին նրան ցույց տալ տեղաշարժման թերթիկն, ապա պահանջեցին որ անջատի ուղիղ եթերը եւ դադարեցնի ակցիան։ Մարգարյանը հրաժարվեց, ապա տեսնեով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին դիմեց նրան. «Պարոն Սասուն Միքայելյան, քաղաքացուն այսօր խանգարում են ակցիա անել, հարգելիս մի հատ լուծում տվեք այս հարցին, միջամտեք»։
Պատգամավորը չմոտեցավ նրան, իսկ ոստիկանները նրա ձեռքից հեռախոսը խլեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին եւ բերման ենթարկեցին։