▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Ըստ որոշման՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Կառավարության արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին