Կառավարությունը մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կառավարությունը որոշում է երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Երկարաձգման պատճառն այն է, որ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:
Ռուստամ Բադասյանն ասաց, որ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները կարող են նաեւ պայմանով կիրառվել։
Նախարարը հավելեց, որ որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես, թույլ են տալու, որպեսզի շաբաթը մեկ անձի կողմից հանձնուք հանձնելու հնարավորություն ընձեռվի դատապարտյալներին:
Դիտեք նաև՝


