▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Թարմացված․ Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․ «Սրանք կամ *****ներ են կամ էլ իրոք Հայաստանի պետության անվտանգությանը մտածված կերպով հարվածող դավաճաններ: Նիկոլի ֆեյսբուքյան էջում հրապարակված այսպես կոչված «խաղաղության խաչմերուկ»-ի մասին տեսագրության մեջ կրկին օգտագործված է «Պարսից ծոց»-ի աղավաղված ու Իրանի համար վիրավորական կեղծ անվանումը»։

Թարմացված․ Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
«Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
Ամոթ ՀՀ կառավարությանը:
Սակայն, Հայաստանի բնակչության իրեն «ընդդիմադիր», «հայրենասեր» և «արհեստավարժ» հռչակող հատվածի ներկայացուցիչները, «չնկատելով» քարտեզում բացակայող Արծվաշենն, իրար հերթ չտալով, «մտահոգություն են» հայտնում, որ քարտեզում ներկայացվել է ««Պարսից ծոց»-ի աղավաղված ու Իրանի համար վիրավորական կեղծ անվանումը»:
Սա է հայաստանյան իրականությունը: Հայաստանցիների զգալի հատվածի համար քարտեզի վրա Իրանի աշխարհագրական տեղանունների ճշգրիտ ներկայացումը շատ ավելի կարևոր է քարտեզից բացակայող Հայրենիքի մի մասից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին