▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն»․ Վահան Քերոբյան

«Գիտեք, որ ես անձամբ կողմնակից եմ եղել արգելքի երկարացմանը, բայց Կառավարությունը միասնական այսպիսի որոշում է կայացրել»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացմանը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-4/vahan_qerobyan.jpg

Հարցին, թե արդյոք այն կապված է խաղաղության դարաշրջանի բացման հետ Քերոբյանն ասել․ «Ես շատ ցավում եմ մեր զոհված տղաների համար, բայց պետք է հաշվի առնել, որ էսպիսի կոնֆլիկտներ եղել են երեսուն տարիների ընթացքում, և թուրքական ապրանքների ներկրումը միաժամանակ բաց է եղել»։

Քերոբյանի խոսքով՝ Կառավարություն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն և հաստատվի երկարատև խաղաղություն Հայաստանի համար ընդունելի պայմաններով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին