▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում աշխատողների մեծ մասը ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած պատանիներ են եղել.Նախարարն՝ աշակերտներին

«Սիրելի՛ աշակերտներ, այս փոքրիկ դասախոսությունը ուղերձ է, ուղղված նոր կառավարության՝ ապագայի նկատմամբ ունեցած տեսլականին և դրանում ձեր դերակատարմանը:

Հիշե՛ք, ձեր դերակատարումն էական ու առանցքային է: Դուք, դեռ դպրոցական նստարանից, պետք է հասկանաք՝ որքան կարևոր է ձեր ներդրումը ապագա Հայաստանի կերտման մեջ:
Եվ սրանք լոկ բառեր չեն:

Ես արդեն առիթ ունեցել եմ շեշտելու՝ եթե նախկինում ասում էինք՝ ապագան երիտասարդներինն է, երիտասարդները մի օր իրենց ձեռքը կվերցնեն պետական կառավարման համակարգը, ապա այսօր մենք կարող ենք փաստել, որ դա արդեն տեղի է ունեցել: Պետական կառավարման համակարգը նաև ավելի երիտասարդ, ավյունով լի, ապագայի նկատմամաբ հավատ և հայրենիքի նկատմամբ սեր ունեցող երիտասարդների կարիքն ունի:

Ես ուզում եմ, որ դպրոցական տարիները ճիշտ օգտագործեք. ամեն վայրկյանը, ամեն րոպեն շատ էական են թե՛ ձեր ապագայի, թե՛ կարիերայի, թե՛ մեր երկրի համար: Անհագ ծարավ ունեցեք գիտելիքի նկատմամբ, ուրվագծեք ոլորտներ, որտեղ կցանկանայիք ձեզ տեսնել, սովորեք օտար լեզուներ...

Սիրելի՛ աշակերտներ, դուք կարող եք մի գլուխ ավելի բարձր լինել, քան աշխարհի ամենազարգացած դպրոցներում սովորող երեխաները, եթե իհարկե, այդպես կամենաք:
Միայն թե՝ երբե՛ք չփորձեք միջակություն լինել. դա հարմարվողներին է բնորոշ: Հարմարվող մարդը նաև խուսափում է փոփոխություններից: Փոփոխո՛ղ եղեք, պատրա՛ստ եղեք պարտավորություններ վերցնել ձեր ուսերին: Սովորե՛ք ամեն օր. սա է մրցունակ մասնագետ, քաղաքական գործիչ և պարզապես՝ աշխատաշուկայում մրցունակ աշխատող լինելու գրավականը:

Հիշե՛ք՝ թե այս ամենը օր առաջ հասկանանք, մենք ունենալու ենք նոր որակի Հայաստան:
Ի վերջո՝ հեղափոխությունը միայն իշխանության փոփոխություն չէ: Այն մի ամբողջ համակարգի փոփոխություն է, որ պիտի արտահայտվի նաև մեր մտածողության մեջ:

Պարզապես հիշեք՝ այսօր մեր կառավարությունում աշխատող մարդկանց մեծ մասը մի օր ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած երիտասարդներ և պատանիներ են եղել, ովքեր հենց այդ ժամանակվանից գիտակցել են՝ կրթության դերն ու նշմարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները:

Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք, բոլորիս խնդիրը Հայաստանն օրեցօր ավելի ուժեղ դարձնելն է: Իսկ մեր ուժը մեր երիտասարդությունն է, մեր ուժը դուք եք: Հավատում ենք ձեզ ու մեր ապագային:
Վստա՛հ ենք, որ ձեր առջև դրված խնդիրները լուծելու եք պատվով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Բարի երթ:

Սիրելի՛ աշակերտներ, այս փոքրիկ դասախոսությունը ուղերձ է, ուղղված նոր կառավարության՝ ապագայի նկատմամբ ունեցած տեսլականին և դրանում ձեր դերակատարմանը:

Հիշե՛ք, ձեր դերակատարումն էական ու առանցքային է: Դուք, դեռ դպրոցական նստարանից, պետք է հասկանաք՝ որքան կարևոր է ձեր ներդրումը ապագա Հայաստանի կերտման մեջ:
Եվ սրանք լոկ բառեր չեն:

Ես արդեն առիթ ունեցել եմ շեշտելու՝ եթե նախկինում ասում էինք՝ ապագան երիտասարդներինն է, երիտասարդները մի օր իրենց ձեռքը կվերցնեն պետական կառավարման համակարգը, ապա այսօր մենք կարող ենք փաստել, որ դա արդեն տեղի է ունեցել: Պետական կառավարման համակարգը նաև ավելի երիտասարդ, ավյունով լի, ապագայի նկատմամաբ հավատ և հայրենիքի նկատմամբ սեր ունեցող երիտասարդների կարիքն ունի:

 

 

 

Ես ուզում եմ, որ դպրոցական տարիները ճիշտ օգտագործեք. ամեն վայրկյանը, ամեն րոպեն շատ էական են թե՛ ձեր ապագայի, թե՛ կարիերայի, թե՛ մեր երկրի համար: Անհագ ծարավ ունեցեք գիտելիքի նկատմամբ, ուրվագծեք ոլորտներ, որտեղ կցանկանայիք ձեզ տեսնել, սովորեք օտար լեզուներ...

Սիրելի՛ աշակերտներ, դուք կարող եք մի գլուխ ավելի բարձր լինել, քան աշխարհի ամենազարգացած դպրոցներում սովորող երեխաները, եթե իհարկե, այդպես կամենաք:
Միայն թե՝ երբե՛ք չփորձեք միջակություն լինել. դա հարմարվողներին է բնորոշ: Հարմարվող մարդը նաև խուսափում է փոփոխություններից: Փոփոխո՛ղ եղեք, պատրա՛ստ եղեք պարտավորություններ վերցնել ձեր ուսերին: Սովորե՛ք ամեն օր. սա է մրցունակ մասնագետ, քաղաքական գործիչ և պարզապես՝ աշխատաշուկայում մրցունակ աշխատող լինելու գրավականը:

Հիշե՛ք՝ թե այս ամենը օր առաջ հասկանանք, մենք ունենալու ենք նոր որակի Հայաստան:
Ի վերջո՝ հեղափոխությունը միայն իշխանության փոփոխություն չէ: Այն մի ամբողջ համակարգի փոփոխություն է, որ պիտի արտահայտվի նաև մեր մտածողության մեջ:

Պարզապես հիշեք՝ այսօր մեր կառավարությունում աշխատող մարդկանց մեծ մասը մի օր ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած երիտասարդներ և պատանիներ են եղել, ովքեր հենց այդ ժամանակվանից գիտակցել են՝ կրթության դերն ու նշմարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները:

Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք, բոլորիս խնդիրը Հայաստանն օրեցօր ավելի ուժեղ դարձնելն է: Իսկ մեր ուժը մեր երիտասարդությունն է, մեր ուժը դուք եք: Հավատում ենք ձեզ ու մեր ապագային:
Վստա՛հ ենք, որ ձեր առջև դրված խնդիրները լուծելու եք պատվով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Բարի երթ»,-գրել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ տարածելով տեսանյութ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին