▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծես ոչ թե նեղվում են բռնաբարվելուց, այլ բռնաբարողի արտաքին տվյալներից

ԵՏՄ-ի դեմ պայքարողների մեջ կա մի մեծ հատված, որը գիշեր-ցերեկ կոկորդ է պատռում, թե ԵՏՄ մտնելով՝ Հայաստանն անկախությունը կամ ինքնիշխանությունն է կորցնում և այդ քայլն անողները, դրան նպաստողները, կողմ արտահայտվողները ազգի դավաճաններ են, մյուս կողմից էլ անսահման ափսոսանքով հայտնում, որ կցանկանային՝ Հայաստանը ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, այսինքն` անկախությունն ու ինքնիշխանությունը կորցներ Եվրոպայում... Այս ամենը նմանվում է մի իրավիճակի, երբ մի աղջիկ օգնության է կանչում՝ բղավելով, թե իրեն բռնաբարում են, սակայն, երբ մարդիկ մոտենում են, նա սկսում է խոսել և բացատրել, որ իրականում ոչ թե նեղվում է բռնաբարվելուց, այլ բռնաբարողի արտաքին տվյալներից, բնավորությունից և այլ անձնական բնութագրիչներից... Իրականում բռնաբարվողը հենց նման կերպ մտածողներն են, նման ձևով քաղաքականությամբ զբաղվողները կամ, ինչպես իրենք են սիրում ասել հաճախ, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերողները... Դրանց վաղուց բռնաբարել վերջացրել են իրենց տերերը...

Դավիթ Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին