▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կամ դարձնել մշտական»

«Ուզում եմ ողջունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- անդրադառնալով պրահյան քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԵՄ գործընկերներն օպերատիվ արձագանքել են. «Նախապատրաստող խումբն արդեն ՀՀ-ում է, հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված, առաջիկայում կժամանի ՀՀ: Ի սկզբանե պլանավորված է, որ դիտորդական առաքելությունը պետք է աշխատի երկու ամիս. մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ դարձնել մշտական, ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որ քննարկվում է: Եթե տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում՝ խնդիրն ավելի խորն ուսումնասիրելը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին