▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երևանում տեղի ունեցավ Սորոսի արձանի բացումը, հնչեց ուշագրավ հայտարարություն

Ամեն հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ

Հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի. . .

Արմեն Սարգսյանը գեներալի կոչում շնորհեց Յուրի Խաչատուրովի որդուն

Դուք պետք է քնեք անհանգիստ ու սրտատրոփ սպասեք՝ երբ են թակելու ձեր դուռը. «Իմ քայլի» պատգամավոր

Դե դա պարզապես հրաշալի ա, պարոն Անանյան. Արարատ Միրզոյանը՝ ՊԵԿ նախագահին

Այսօր կրկին փորձել են ցեխ շպրտել ինձ վրա. Արսեն Թորոսյան

Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. օրը հայտնի է

Մահացել է հայտնի հայազգի դերասան Շառլ Ժերարը

Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ. Դավիթ Սանասարյան

Դասադուլ և գործադուլ Ջերմուկում և Գնդևազում` Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից

Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին

Վանեցյանը՝ վարչապետի նախկինների թեկնածու

«Պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը

Ե՞րբ կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը․ Փաշինյանը ներկայացրեց Ոստիկանապետի ԺՊ-ին

Մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են․Փաշինյանը ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին

Շիրակի մարզում կրկին երկրաշարժ է գրանցվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը

Եվրոպա լիգա. «Ռոմա»-«Իստանբուլ Բաշաքշեհիր». ՈւՂԻՂ

Այցելել եմ Հանրային հեռուստաընկերություն...Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ընդունել է HSBC International-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Փաշինյանն ընդունել է Boeing-ի պատվիրակությանը․ քննարկվել է ՀՀ-ում հնարավոր գործունեության հարցեր

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած․ Հակոբ Արշակյան

ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

2012-ին Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր`կառավարության դիմաց

Ձեր վիրահատության 50 տոկոս գումարը ես կտամ. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինծառայողի ծնողին

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

ՊՆ-ն կանցկացնի ծավալներով աննախադեպ ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին

Եթե մեկը որոշի Հայաստան 3 միլիոն ոչխար ներկրի, պիտի ՇՄԱԳ անցնի՞․․․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմին վիրավորված Հայկ Սեխիլյանը կբուժվի Գերմանիայում. Կառավարությունը գումար հատկացրեց

Ասում ա ՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, սեպտեմբերի 21-ին սպասվում են ուժեղ քամիներ․ Գագիկ Սուրենյան

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը

Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը 3 կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն. «Մառոզ Մարգոն». . .

Կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պարտականությունները կատարողներին

Եթե մարդը սխալ է, չի կարելի նրան «պատին դեմ տալ». դա ծնում է ատելություն. Սարգիս Գրիգորյան

Ի սկզբանե Վանեցյանի կողմից ազատություն տալու մոտեցումն է ընտրված. Զոհրապ Եգանյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է օգոստոսի 19-ին, կառավարությունում տեղի ունեցած  և Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը քննարկած խորհդակցության սղագրությունն ու հետևյալ գրառումն է կատարել․ 

 
«Այստեղ արտահայտված է օգոստոսի 19-ին կառավարությունում Ամուլսարի հարցով իմ հրավիրած խորհրդակցության բովանդակությունը:

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա»:

 

Խորհրդակցության սղագրությունից քաղվածքը՝ ստորև. 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես հետևել եմ բոլոր զեկույցներին և նաև հրապարակային հարցազրույցներին, մասնավորապես, Քննչական խմբի ղեկավարի:

Ցանկանում եմ մենք հարցերով անցնենք, որ այս ընթացքում նաև ծագած հարցերին պատասխաններ ստանանք, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցնենք: Այս նպատակով ես հարցեր կուղղեմ, կբարձրացնեմ, և ներկաներից, ով կունենա պատասխանները, կարձագանքի:

Գանք ամենասկզբից, պարոն Գրիգորյան: Քրեական գործը հարուցվել է հուլիսի 20-ին: Ես ուզում եմ հասկանալ քրեական գործի հարուցման առիթը ո՞րն է եղել: Ես հիշում եմ, որ ես Ձեզ գրություն էի ուղարկել. այդ գրությո՞ւնն է եղել քրեական գործի հարուցման առիթը, թե՞ մինչ այդ հարուցված էր քրեական գործը: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Բարև Ձեզ, մեծարգո պարոն վարչապետ: Շնորհակալություն, ճիշտ եք հիշում, քրեական գործի հարուցման առիթը, ըստ էության, նախկին փոխոստիկանապետի գրությունն էր, որը մենք դիտեցինք որպես հաղորդում: Ապա ինքն արձագանքեց, որ դա հաղորդում չէ, մենք հիմնավորեցինք, որ դա հաղորդում է, բայց իրեն այդ մասին չտեղեկացրեցինք: Ըստ էության, իրավաբանորեն մենք ճիշտ ենք: Մինչև քննարկումն սկսելը, պարոն վարչապետ, մենք Ձեզ համար վեր ենք հանել թերությունները, «Էլարդ»-ի, «Լիդիան»-ի արձագանքները և մեր վերլուծությունը: Կարծում եմ՝ Ձեզ պիտանի կլինի: Թույլ տվեք ներկայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես հետևեցի նաև մեկնաբանություններին, բայց ևս մեկ անգամ ճշտելու համար ուզում եմ հասկանալ՝ քրեական գործը հարուցելուց հետո Քննչական խումբը, ճի՞շտ եմ հասկանում, որ հավաքել է դաշտում եղած ամբողջ ինֆորմացիան բաց աղբյուրներից, այսինքն՝ դեմ, կողմ, բաց նամակներ և այլն: Այդ ամեն ինչը հավաքվել է քրեական գործում, մինչ այդ եղած փաստարկները քրեական գործի նյութ են դարձել, և ամբողջը դարձել է քննության առարկա։ 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, քրեական գործը հարուցելուց հետո ոլորտի առաջատար մասնագետները՝ համալսարանների, ակադեմիայի և ոլորտում հեղինակություն վայելող այլ մասնագետներ, բոլորը ներգրավվել են որպես փորձագետներ: Ապա փորձաքննությունը հանձնարարվել է «Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որից հետո, երբ արդեն քննարկումները թեժացան, երբ մենք հասկացանք, որ «Գոլդերի» եզրակացությանը պետք է արձագանքի ևս մեկ հեղինակավոր միջազգային կազմակերպություն, նոր մենք հանձնարարեցինք միջազգային փորձագետներին փորձաքննության կատարումը: Իսկ մինչ այդ՝ ոլորտի բոլոր առաջատար մասնագետները ներգրավված են եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Եղե՞լ են մարդիկ, որոնք Ամուլսարի հետ կապված հրապարակային խոսել են և ապա որպես վկա հրավիրվել, հարցաքննվել: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Այո, մասնավորապես, ճիշտն ասած, այդ կնոջ անունը չեմ հիշում, ով պնդում էր, որ Ապոլո տեսակի թիթեռ է այնտեղ բնակվում և սնվում է ոզնաթուփ մեխակով: Այո, նմանատիպ բոլոր անձինք՝ որպես վկա, հարցաքննվել են մեզ մոտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա եկեք անդրադառնանք մրցույթի փուլին, երբ «Էլարդ» ընկերությունն ընտրվել է: Նախ, պարոն Ավինյան, Դուք այն օրը տեղեկատվություն էիք տալիս, որ այս ընթացքում մենք կապ ենք հաստատել միջազգային կազմակերպության հետ: Այդ դրվագը նորից մանրամասն ներկայացրեք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երբ փորձաքննության հարցն արդեն ակտուալ էր դառնում, Շրջակա միջավայրի նախարարությունը տարբեր միջազգային կազմակերպություններից փորձեց հասկանալ, թե ով նման փորձաքննություն կարող է անել, մասնավորապես, «NRGI»-ի կողմից՝ National Resource Government Institutе: Սա ինստիտուտ է, որը EITI կազմի անդամ է: Կարծում եմ՝ տիկին Շուշանյանն ավելի լավ կբացատրի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան – Պարոն վարչապետ, NRGI-ը, կարելի է ասել, հասարակական կազմակերպություն է՝ ուղղակի գլոբալ մակարդակի: Բավական հեղինակավոր, բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտ, միջազգային գլոբալ կոալիցիա է և ներկայացնում է քաղհասարակության հատվածը: Նույն EITI-ում՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունում, այն հանդես է գալիս որպես քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչ: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, մենք կապվեցինք տարբեր կազմակերպությունների հետ, ովքեր խորհուրդ էին տալիս՝ ինչ կազմակերպություն կարող է նմանատիպ փորձաքննություն անել: NRGI-ի խորհրդով նաև ուղիղ կապ է հաստատվել, եթե չեմ սխալվում, սկզբում Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Էլարդ» ընկերության հետ, որը համարվում էր այս տարածաշրջանում այդ գործի մասնագետը և մի ընկերություն, որը կարող է նմանատիպ գործ իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- NRGI-ն այս խնդիրներով զբաղվող գլոբալ ընկերակցությո՞ւն է, որտեղ տարբեր կազմակերպություններ են, տարբեր երկրներ, այո՞: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Եթե ես տիկին Շուշանյանին ճիշտ հասկացա, EITI-ում միշտ ենթադրվում են մի քանի խաղացողներ մեկ սեղանի շուրջ: Օրինակ՝ մեզ մոտ դա կառավարությունն է, բիզնեսն է և քաղհասարակությունն է: Երբ մենք քննարկում էինք Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հետ մեր գործողությունները, քաղհասարակության ճյուղը տարբեր ՀԿ-ներից էր կազմված: Ենթադրում եմ, որ EITI խորհրդում NRGI-ն ամենաբարձր մակարդակում գտնվող քաղհասարակության հասարակական կազմակերպությունն է: EITI-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն է, որը միջազգային նախաձեռնություն է, որի անդամ ենք նաև մենք: Այդ կազմակերպության անդամ լինելով հանդերձ որոշակի պարտավորություններ ունենք ստանձնած, որոնոցով պարտավորվել ենք ապահովել արդյունահանող ճյուղերում թափանցիկություն՝ օրենսդրական մակարդակում և նմանատիպ գործընթացներում: Մեզ մոտ, օրինակ, այն մեծ փաթեթը, որ արդյունահանող ճյուղերում ընկերությունների սեփականատերերի բացահայտումն էինք պարտադրում, ընդունել ենք EITI նախաձեռնության շրջանակում: Ֆորմատը հետևյալն էր՝ կառավարություն, բիզնես և քաղհասարակություն իրար հետ քննարկումների միջոցով, կոնսենսուսով գալիս են վերջնական համաձայնությունների, թե ինչպիսի փաթեթ պետք է ներկայացվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա իրենք «Էլարդ»-ի՞ անունը տվեցին՝ որպես վստահելի կազմակերպություն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Որպես վստահելի կազմակերպություն, պարոն վարչապետ: Բայց, այնուամենայնիվ, ես, եթե չեմ սխալվում, և կարծում եմ՝ չեմ սխալվում, մինչև մրցույթ հայտարարելը «Էլարդ»-ի մասնագետները եկան սկզբում այստեղ ու տարբեր այլ փորձագետներ են եկել, բացի «Էլարդ»-ից, այսինքն՝ «Էլարդ»-ը միակը չի եղել, փորձագիտական այլ խմբեր էլ են եղել: Նույն Բնապահպանական ճակատը 2 փորձագետ էր բերել, այսինքն՝ նրանք նույնպես ունեցել են այդ հնարավորությունը մասնակցելու: Եվ դրանից հետո արդեն միջազգային մրցույթ է կազմակերպվել և եթե չեմ սխալվում…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ինչի՞ համար էին եկել «Էլարդ»-ի նարկայացուցիչները: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Որպեսզի հասկանային՝ այս գործը կարող են անել, չեն կարող անել, ինչ ծավալ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մենք սկզբից ուզում էինք ուրիշ խողովակով ներգրավվե՞լ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Մենք սկզբից ուզում էինք հասկանալ՝ այդ տեխնիկական առաջադրանքն ինչպես գրենք, ինչ գրագետ տեխնիկական առաջադրանք կարող ենք գրել, որպեսզի մրցույթ հայտարարենք, այսինքն՝ ի՞նչն է իրատեսական, ի՞նչ ժամկետներում: Դրա համար մեզ պետք էր, այնուամենայնիվ, այդ փորձագիտական կարծիքը: Եվ այդ տեխնիկական առաջադրանքը բավական մանրամասն է եղել և չի վերաբերվել միայն Ջերմուկին և Սևանին: Ընդլայնված, բավական մեծ տեխնիկական առաջադրանք է գրել Քննչական կոմիտեն Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, ենթադրում եմ: Եվ այդ առաջադրանքով դրվել է միջազգային մրցույթի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա այս իրավիճակը չի կարո՞ղ մեկնաբանվել որպես այն դեպքերից, երբ գնումների գործընթաց է հայտարարվում ու, ասենք, տեխնիկական առաջադրանքը գրվում է այնպես, որ համապատասխանում է միայն մեկ ընկերության պայմաններին: Կարո՞ղ է այսպիսի մեկնաբանություն լինել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, մենք այդ հարցը փորձաքննություն նշանակելուց առաջ, այսինքն՝ նախաորակային մրցույթ հայտարարելուց առաջ ուսումնասիրել ենք, և քանի որ դա մեր օրենսդրական դաշտից դուրս է, նման նախադեպեր չեն եղել: Ոչ, չի կարող մեկնաբանվել, որովհետև գործընթաց ընդհանրապես չկա նախատեսված: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տեխնիկական առաջադրանքը ձևակերպելու համար պետք է միջազգային կառույցի դիմեինք: Մենք դիմեցինք միջազգային կառույցի, իրենք էլ ասացին՝ ձեր տարածաշրջանում այսպիսի մի կազմակերպություն կա՞, իրենց հետ աշխատե՞ք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Հիմա մրցույթի փուլին անդրադառնանք: Այդ տեխնիկական առաջադրանքի հիման վրա հայտարարվեց միջազգային բաց մրցույթ, և մասնակցել է 2 ընկերություն: Այստեղ, իմիջայլոց հակասություն կա, մի տեղ գրվում է բուլղարական ընկերություն, մի տեղ գրվում է կանադական: 

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Մասնակցել է բրիտանական «WSP» ընկերությունը: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ բրիտանական այդ ընկերությունը նախկինում կատարել էր Թեղուտի պոչամբարի փորձաքննությունը, որն այնքան էլ արդյունավետ չէր կատարվել, այդ իսկ պատճառով բնապահպանների շրջանում ստվերվել էր իրենց համբավը: Մենք, բնականաբար, նախապատվությունը տվեցինք «Էլարդ»-ին: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Իսկ «TRC» ընկերությունն ի՞նչ ընկերություն է: Տեղեկանքներում գրված է, որ իրենք «Էլարդ»-ին ենթակապալառու են եղել, այսինքն՝ «Էլարդ»-ին աջակցել են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - «TRC» ընկերությունն ամերիկյան դարձյալ աշխարհահռչակ ընկերություն է: «TRC» ընկերությունից հրավիրվել էին ջրերի ոլորտի մասնագետները, մասնավորապես, ովքեր հենց երկրաբանության և ջրերի վերաբերյալ փորձաքննությունն են իրականացրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Հիմա, ըստ էության, «Էլարդ»-ը մրցույթին մասնակցում է, և այս տրամաբանությամբ փաստորեն հետագայում է «TRC»-ն միացել, այո՞, թե՞ ի սկզբանե մրցույթի ժամանակ մենք իմացել ենք, որ իրենք էլ են ներգրավվել: 

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Տեխնիկական առաջադրանքի հետ միաժամանակ որպես տեխնիկական առաջադրանքի բաղկացուցիչ մաս նաև պահանջ էր դրվել՝ ընկերությունները ներկայացնեին փորձագետների ցանկ, այդ փորձագետների որակավորման բոլոր մանրամասն չափանիշները, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք կհրավիրվեն «Էլարդ»-ի կողմից մասնակցելու փորձաքննությանը, որպեսզի հնարավորություն ունենայինք պարզելու, թե եթե անգամ հրավիրված փորձագետներ լինեն, նրանք որևէ առնչություն չունենան «Լիդիան» ընկերության հետ, որևէ ձևով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն՝ այդ մասերը լիարժեք ստուգվե՞լ են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան-Այո, նրանք ընդհանրապես Հայաստանում որևէ գործունեություն չեն իրականացրել և որևէ առնչություն չեն ունեցել ոչ միայն «Լիդիան»-ի, այլև հետազոտությունն իրականացնող ընկերությունների հետ: Իսկ «WSP»-ի պարագայում կային նման կասկածներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հիմա ուզում եմ հասկանալ՝ «TRC» ընկերությունը նույնպես միջազգային հեղինակություն համարվող ընկերությո՞ւն է: Եվ հիմա, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս մրցույթին մասնակցելով՝ «Էլարդը», ըստ էության, մասնակցել է՝ որպես այս միջազգային կառույցի ներկայացուցիչ՝ նաև հաշվի առնելով, որ մյուս ամերիկյան ընկերության հետ իրենք փաստորեն կոալիցիայի մեջ են եղել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, քանի որ մենք տեխնիկական առաջադրանքը շատ լայնածավալ և մանրակրկիտ տվել էինք և «Էլարդ»-ի մասնագետները դրանց ծանոթացել էին, իրենք իրենց հերթին, որպեսզի իրենց գործունեությունը, գործողությունները համապատասխանեցնեն Քրեական դատավարության պահանջներին, մենք իրենց ասել էինք, որ յուրաքանչյուր այն անձին, ով ինչ-որ մի գործառույթ կատարելու է, ներկայացնեն՝ մեր կողմից փորձագետ ճանաչելու համար: Իրենք այդ անձանց տվյալները մեզ ներկայացրել են, մենք իրենց առանձին որոշումներով ճանաչել ենք փորձագետներ: Եվ, կհիշեք, մայիսի վերջերին, երբ իրենք նախնական ներկայացնում էին կառավարությունում, այդ ոլորտի անձինք էլ էին նստած: Իհարկե, իրենցից մեկն էր խոսում, 1-2-ը, բայց իրենք էլ էին նստած ու իրենց մասով ներկայացնում: Մենք ընթացակարգերը պահպանել ենք: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Հիմա գանք փորձաքննությանը: Տեսեք, երբ և՛ աշխատանքային քննարկման ժամանակ, կառավարության նիստում Դուք ներկայացնում էիք եզրակացությունը՝ մեզ հուզող 3 հիմնական կետերի վերաբերյալ: Դա պարզ էր, հասկանալի էր և հստակ էր, բայց հիմա մենք ի՞նչ իրավիճակում ենք. երբ կարդում ենք բուն, ծավալուն փաստաթուղթը, հանդիպում ենք բազմաթիվ ձևակերպումների, որոնք հարցեր են առաջացնում: Այսինքն՝ այդ ձևակերպումների մեջ, հիմա ես չմեջբերեմ, բայց ասենք, օրինակ, կա «աղբյուրների և հորերի ստորերկրյա ջրերի որակի ելակետային տվյալները թերի են, ԲՍԱԳ-ից…» ԲՍԱԳ-ը ի՞նչ էր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան- Պարոն վարչապետ ՇՄԱԳ-ից զատ, որը մեր օրենսդրության պահանջն է, «Լիդիան» ընկերությունը նաև պատրաստել է փաստաթուղթ՝ ԲՍԱԳ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման և միջազգային ֆինանսական կառույցներից փող ստանալու համար էր: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- ԲՍԱԳ-ից հետևում է, որ հետազոտության ընթացքում այցելություններ չեն կատարվել բոլոր հնարավոր աղբյուրներ, ընդ որում՝ հետազոտություններն անցկացվել են չոր եղանակին, դրանց ազդեցությունը պատշաճ չի կարող գնահատվել և այլն: Ավելի խիստ ձևակերպումներ կան: Իհարկե, «Էլարդ»-ի հետ մեր աշխատանքային քննարկման ժամանակ այս նախադասությունները հնչել էին, և մեր եզրակացությունն այն էր, որ այս պնդումները պետք է քննվեն՝ հասկանալու համար, թե ինչքանով են դրանք համապատասխանում:

Սա կարևոր նյուանս է, որովհետև հիմա մենք պետք է նաև մեր հանրային քննարկումների ժամանակ արձանագրենք, որ կա «Էլարդ»-ի եզրակացությունը, որը քրեական գործի նյութերի մի մասն է: Քննչական խմբի ղեկավարը, ճիշտ է, իր հարցազրույցներում դա ասում է, բայց մի քիչ տերմինաբանորեն է ասվում և երևի լայն հանրության համար ընկալելի չէ՝ անընդհատ նշելով, որ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ է գնահատվում ամեն գնահատական: Այսինքն՝ հիմա Քննչական կոմիտեի ասածի տրամաբանությունը հետևյալն է՝ այո, այստեղ կան գնահատականներ, այդ գնահատականները քրեական գործի շրջանակում քննվել են և դրանց արդեն տրվել է գնահատական: Բայց հիմա հարց է ծագում՝ այսինքն՝ տրամաբանությունն է, որ եթե այստեղ գրված է, որ ինչ-որ բան չի համապատասխանում իրականությանը և այլն, վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է, ասենք, վկայի կամ «Լիդիան»-ի ներկայացուցիչներին, և այս թեմայի հետ կապված հարցեր է տվել: Եվ այդ բոլոր հարցերի հետ կապված փարատվե՞լ են «Էլարդ»-ի բարձրացված հարցերը, դրա հետ կապված կասկածները: Ես ճի՞շտ եմ հասկանում: Այսինքն՝ մենք հիմա վստահ կարող ենք ասել, որ «Էլարդ»-ի կողմից նշված, բարձրաձայնված թերությունների վերաբերյալ տարվել է քննություն, և ստացվել են պատասխաններ և եզրակացություններ: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, իրավացի եք: Ես կարող եմ երկու ձևով ներկայացնել՝ ամփոփ և ընդարձակ: Առաջարկում եմ սկզբում ամփոփ ներկայացնել, եթե չբավարարի՝ անցնեմ ընդարձակին: Իրականում «Էլարդ» կազմակերպությունը յուրաքանչյուր կետով՝ դա վերաբերում է երկրաբանությանը, երկրաքիմիային և այլն, բոլոր կետերով իրենք ներկայացնում են մի շարք թերություններ: Ըստ էության, թերությունները վերաբերում են, այո, ելակետային տվյալներին, ստորգետնյա ջրերի քարտեզագրման մոդելավորմանը և մի շարք այլ թերությունների: Մեր վերջին քննարկման ժամանակ, երբ մասնակցում էին նաև «Էլարդ»-ի փորձագետները, որոշում կայացրեցինք, որ առավել նպատակահարմար և արդյունավետ կլինի «Լիդիանի» մասնագետներին ներգրավելը՝ որպես այդ փորձաքննության կողմ, որպեսզի նրանք միմյանց կարծիքներով փոխանակվեն, մեկը մյուսին ապացուցի իր ճշտությունը կամ անճշտությունները: Եվ, ըստ էության, բոլոր կետերին «Լիդիան»-ը պատշաճ արձագանքել է, որում «Էլարդ»-ի մեկնաբանությունները և գնահատականները երբեմն այդքան էլ արդյունավետ և համոզիչ չեն լինում, ինչքան «Լիդիան»-ինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է դրա գնահատողը. այսինքն՝ 2 փորձագետ խոսում են իրենց փորձագիտական լեզվով, մենք լսում ենք: Պարզ է, որ վարույթն իրականացնող մարմինն է գնահատողը, բայց վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ ասել է, որ այս խնդիրները հասկանալու համար պետք են հատուկ գիտելիքներ, և դրա համար մենք փորձաքննություն ենք նշանակում: Հիմա 2 կողմի փորձագետներ իրենց լեզվով խոսում են, մենք ո՞նց ենք գնահատում՝ իրենցից ով է ավելի ճիշտ ասում: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան-Պարոն վարչապետ, գնահատման առաջին չափորոշիչն այն է, որ «Էլարդ»-ը, այդ թերություններով հանդերձ, ասում է, որ լրացուցիչ մեղմման միջոցների կիրառման պարագայում այդ ամբողջ վտանգները չեզոքացվում են և ռիսկերը դառնում են կառավարելի: Գնահատման երկրորդ չափորոշիչը, որ «Լիդիան»-ը ասում է՝ այո, ես համաձայն եմ, և դա կիրառում եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանք ՇՄԱԳ-ի մեջ կա՞ն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, «Լիդիան»-ը որդեգրել է ճկուն քաղաքականություն, ինչը նշանակում է, որ եթե մեղմման միջոցներից մեկն իրեն չարդարացնի, ապա ինքը պարտավորվում է, այդ մեղմման միջոցներից բացի, կիրառել լրացուցիչ կամ մեկ այլ: Գնահատման չափորոշիչները սրանք են՝ «Էլարդ»-ը ասում է՝ այո, ելակետային տվյալները սխալ են, այո, ինչ-որ ստորերկրյա ջրերի մոդելավորում սխալ է, այո, ինչ-որ մի բան ճիշտ չի գնահատվել, ինչ-որ մի բան, օրինակ, գոլորշիացումը «Լիդիան»-ի կողմից գերագնահատվում է և այլն, բայց, այնուամենայնիվ, եթե այս մեղմացուցիչ լրացուցիչ միջոցները կատարվում են, դրանք ամբողջը չեզոքացվում են: Մեր գնահատման չափորոշիչը դա է եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կներեք, այստեղ ուրիշ հարց է ծագում. եթե այն տվյալը այդքան էլ ճիշտ չէ, վերադառնալով մեր քրեական գործի նյութին և առարկային, որտեղ ասվում է, որ բնապահպանական, այսինքն՝ առիթն այն է, որ ռիսկերը թաքցնելու վերաբերյալ է, այդ դեպքում այդ փաստը, որը ճշգրիտ չէ, բավարար չէ և այլն, սա քրեաիրավական գնահատականի արժանի փաստ չէ՞, թե՞ «Լիդիան»-ի փաստարկներով դրանք փարատվել են: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, այստեղ խոսքը գնում է ոչ թե ելակետային տվյալները թաքցնելու մասին, այլ, ըստ «Էլարդ»-ի, ելակետային տվյալները բավարար չեն: «Լիդիան»-ն իր տեսակետը ներկայացնում և հիմնավորում է, որ բավարար են, օրինակ, ասում է՝ մենք առաջնորդվել ենք Գարդ ուղեցույցով, «Էլարդ»-ն ասում է, որ կարելի էր մեկ այլ ուղեցույցով առաջնորդվել, «Լիդիան»-ն ասում է՝ ոչ, ես Գարդով եմ առաջնորդվել: Մյուս պարագայում «Լիդիան»-ն ասում է՝ ես Սոպեկի մեթոդն եմ կիրառել, «Էլարդ»-ն ասում է՝ կարելի էր նաև Պակերի մեթոդը կիրառել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեթոդաբանակա՞ ն բանավեճ է:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ և՛ մեդոթաբանական, և՛ գիտական, և՛ շատ նեղ ոլորտային մասնագիտական, որում մենք, ըստ էության, պարտավոր ենք լսել 2 կողմերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հաջորդ հարցը.՝ «Լիդիան»-ին ներգրավելը և իրենց լսելը պարտավորությո՞ւն է, թե՞ հայեցողություն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Դա փորձաքննության ընթացքում հայեցողություն է, բայց եթե ինքը եզրակացություն ստանալու ժամանակ, եզրակացության ծանոթացման փուլում, մի շարք հիմնավոր նկատառումներ, միջնորդություններ, հայտարարություններ է ներկայացնում, և եթե վարույթն իրականացնող մարմինը համարում է դա հիմնավոր, որի պատճառով, ստացվում է, եզրակացության արդյունքները դնում են կասկածի տակ, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կրկնակի փորձաքննություն նշանակել: Այսինքն՝ փորձաքննության փուլում ներգրավելը հայեցողական է, բայց եթե փորձաքննության ավարտից հետո ներկայացնում է հիմնավոր միջնորդություններ, որոնք կասկածի տակ են դնում եզրակացությունը, ապա այդ ժամանակ պարտավոր է կրկնակի նշանակել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ հիմա այդպիսի իրավիճակի մեջ չե՞նք, եթե «Էլարդ»-ն ասում է՝ այս, այս թերությունները կան, «Լիդիան»-ը հերքում է: Այստեղ հաջորդ հարցն է ծագում՝ այստեղ «Էլարդ»-ի վստահելիության հարց առաջանո՞ւմ է, թե՞ չի առաջանում, թե՞ դա նորմալ է այդ պրոցեսներում: 

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, դրանք զուտ գիտական վեճեր են՝ կապված մեթոդաբանության, ստանդարտների, մոտեցումների հետ: Եվ, ըստ էության, մեր կարծիքով՝ մենք շատ ճիշտ ենք արել, որ «Լիդիան»-ին ներգրավել ենք փորձաքննության հենց այդ փուլում, որովհետև իրենք հիմնավոր հակադարձում էին «Էլարդ»-ի տեսակետներին: Այստեղ մեկ այլ հարց է՝ «Էլարդ»-ը համաձայնո՞ւմ է դրանց, թե՞ ոչ, «Լիդիանը» դրանց համաձայնո՞ւմ է, թե՞ չի համաձայնում: Իմ կարծիքով՝ այստեղ կարևորն այն է, որ, ի վերջո, փորձագիտական խումբը հանգում է այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, մեղմման լրացուցիչ միջոցների, միջոցառումների կիրառման պարագայում այդ բոլոր վտանգները չեզոքացվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ կապ չունի ելակետային տվյալների ի՞նչ հակասություններ կան, եզրակացության փուլում նրանք, ըստ էության, գալիս են համաձայնության՝ և՛ «Լիդիան»-ը, և՛ «Էլարդ»-ը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Գալիս են համաձայնության՝ արդյունքի և հետևանքի վերաբերյալ: Գալիս են հետևության, որ երբեմն «Էլարդ»-ը ասում է, որ, այո, ողջամիտ, ճիշտ է, ելակետային տվյալները սխալ է, մոդելավորումը սխալ է, բայց մեղմման միջոցը ողջամիտ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց «Լիդիան»-ն այդ պնդումներին հակազդո՞ւմ է, ինչ-որ հակափաստարկ կա՞: Ինքն ընդունում է, որ սխա՞լ են, թե՞ չի ընդունում:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Ինքը հիմնավորում է՝ ինչո՞ւ է, օրինակ, առաջնորդվել Պակերի մեթոդով, ոչ թե մեկ այլի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ի վերջո, այդ խոսակցությունն եմ ուզում հասկանալ: Եթե խոսքը գնում է, որ մոդելավորումը սխալ է, այդտեղ խոսակցությունը հանգում է մեթոդաբանությանը՝ այս ուղեցույցո՞վ էր պետք առաջնորդվել, թե՞ այն ուղեցույցով: Նկատի ունեմ՝ այդ 2 ուղեցույցներն էլ լեգիտի՞մ են: Հիմա ասենք, ենթադրենք, կարո՞ղ է այն ուղեցույցը, որով «Լիդիան»-ն առաջնորդվել է, գոյություն չունեցող ուղեցույց է: Մասնագիտական ստուգվե՞լ է դրանց լեգիտիմությունն այս պահին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Այո, մասնագետների կարծիքների միջոցով, այո: Եվ այստեղ մեզ մոտ խնդիրը հենց այն է, պարոն վարչապետ, որ բախվում են երկու գիտական թեզեր՝ տարբեր տեսակետներով, բայց որոնք, ըստ էության, հանգեցնում են մի արդյունքի: Հիմա «Էլարդ»-ն ասում է՝ ելակետային տվյալները բավարար չեն, բայց մեղմման միջոցը ողջամիտ է: Կամ մի դեպքում ասում է՝ քարտեզավորումը բավարար չէ, բայց եթե այս միջոցառումներն իրականացնեն՝ վտանգ չկա: Նրանք էլ ասում են՝ այո, մենք պարտավորվել ենք նաև այս միջոցներն իրականացնել, պարտավորվում ենք, եթե, օրինակ, պասիվ մաքրման համակարգն իրեն չարդարացնի, փոխարինենք այն ակտիվ մաքրման համակարգով, բայց սկզբում թողեք պասիվ համակարգը կիրառենք: Իհարկե, եթե տեսնենք խնդիր կա, մենք այն կփոխարինենք ակտիվ համակարգով: Այսպիսի նեղ մասնագիտական, գիտական, տեսական վեճ է, բայց արդյունքն ընդունելի է և համատեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չեմ ուզում բոլոր կետերին հատ-հատ անդրադառնալ: Նկատի ունեմ այս կարգի աշխատանք «Էլարդ»-ի բոլոր առարկությունների հետ կապված արվե՞լ է, որովհետև մի կետի մասին չէ խոսքը: Այստեղ առանձին սողունների մասին կա, թռչունների մասին կա, արջերի մասին կա: Նկատի ունեմ ամեն ինչի վերաբերյալ այս աշխատանքն արվե՞լ է: Ոչ թե ընդհանուր, այլ կետ-կետ մենք սրանով քրեական գործի մեջ գնացել ենք, ճի՞շտ եմ հասկանում: 

Հիմա հաջորդ սկզբունքային հարցը, հետևյալ կետը՝ զեկույցում պասիվ համակարգի բաղադրիչները նկարագրելիս անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ GRE-ին 2017 թ. տվել է մաքրման համակարգի նույնատիպ հերթականությամբ՝ բացառությամբ նրա, որ առաջին աերոբմաքրման տարածքը փոխարինվել է անթթվային, կրաքարային դրենաժով: Հիմա այս մի քիչ բարդ հասկանալի նախադասության մեջ ի՞նչն է կարևոր, կարևոր է հետևյալ հանգամանքը, որ ՇՄԱԳ-ի ստացումից հետո և այսպիսի դրվագներ կան, որ ինչ-որ բան կամ փոխարինվել է կամ պատրաստվում է փոխարինվել: Հիմա այստեղ կարևոր գնահատման հարցը հետևյալն է. այս ամեն ինչը չի՞ նշանակում արդյոք կամ նշանակո՞ւմ է արդոք, կամ վերլուծվե՞լ է արդյոք, որ սա ենթադրում է, որ «Լիդիան»-ը պետք է նոր ՇՄԱԳ անցի: Այս հարցի գնահատականը տրվե՞լ է, թե՞ չի տրվել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Պարոն վարչապետ վերլուծություններ կատարվել են, և մեր գնահատմամբ, «Լիդիան»-ը փոփոխություններ կատարել է կազմակերպչական ոլորտում՝ ոչ թե մեկ այլ ուղղություն, վեկտոր է հաղորդում իր գործողություններին, այլ ընդամենը կազմակերպչական բնույթի փոփոխություններ է նախատեսել կատարելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս հարցի վերաբերյալ ո՞վ ինֆորմացիա և ասելիք ունի: Խնդրեմ: Այսինքն՝ սկզբունքը հետևյալն է. անկախ նրանից՝ ինչքանո՞վ է լավ կամ վատ մեր օրենսդրությունը, բայց մեր այսօրվա օրենսդրությունը նախատեսում է, որ ամեն կարգի նախագծային փոփոխությունը պետք է ենթարկվի նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը: Հիմա, մենք այս հարցի վերաբերյալ ունե՞նք եզրակացություն, թե՞ չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երկու հիմնական հարցերին էր վերաբերում, մեկը հենց այդ պասիվ կայանի կրաքարով փոխարինմանը և մյուսը՝ ընդհանուր մեղմման միջոցներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ կներեք, քանի որ պարոն Գրիգորյանն անընդհատ դա շեշտում է, որ ինչքանով են այս կարգի փոփոխությունները տեղավորվում առկա ՇՄԱԳ-ի մեջ, ելնելով նրանից, որ «Լիդիան»-ն անընդհատ գրում է, որ ճկուն քաղաքականություն, ճկուն քաղաքականություն, այսինքն՝ սա էլ հաշվի առնենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, եթե հենց ՇՄԱԳ-ից խոսենք, հենց ՇՄԱԳ-ում գրեթե ամեն ինչը նախատեսված է եղել, այսինքն՝ նույնիսկ պասիվից ակտիվ կայան փոխակերպումը, եթե չեմ սխալվում, այսինքն՝ այդպիսի բան գրված է, որ եթե այս մի բանը չի աշխատում, այս մի բանով ենք փորձելու անել: Այնուամենայնիվ, զուտ իրավական տեսանկյունից նախագծում փոփոխությունների համար 2 տարբերակ կա դա ֆիքսելու. առաջին տարբերակը, երբ Բնապահպանական տեսչական մարմինն ստուգմամբ այցելում է, և նախագծում փոփոխություններ է ֆիքսում: 2018 թ. Բնապահպանական տեսչական մարմինն այցելել է և նախագծում փոփոխություններ չի ֆիքսել: Երկրորդը՝ երբ ինքն ընկերությունն է հայտարարում դրա մասին, որից հետևում է նոր գործընթաց՝ ՇՄԱԳ: Բայց, ընդհանուր առմամբ, կոնկրետ այդ կրաքարի վերաբերյալ, դա էլ դեռ գնահատման խնդիր ունի, արդյոք դա նախագծի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե թույլ տաք իմ օգնականն ավելի մանրամասն այս հարցով զբաղվել է, և մանավանդ մեղմման միջոցների մասով կկարողանա մեզ հստակ օգնել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան - Հարգելի պարոն վարչապետ, եթե մենք առաջնորդվենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի ձևակերպումներով, այդտեղ «նախատեսվող գործողություն» հասկացությունը սահմանվում է, որը ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ նախատեսվող գործողություն, այսինքն՝ այն, ինչը պետք է ենթարկվի փորձաքննության, սահմանում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ ցանկը համապարփա՞կ է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ուրիշ դեպք մենք չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ոչ: Սպառիչ թվարկման է: Կազմակերչական բնույթի փոփոխություններ, որ բովանդակային փոփոխության չեն հանգեցնում այս «նախատեսվող գործունեություն» հասկացության մեջ չկան, բնականաբար, այսինքն՝ եթե մենք արդեն իսկ գնահատված ՇՄԱԳ-ի փաստաթղթերում ունենք նախատեսված անցում պասիվից ակտիվի կամ պասիվի որոշ տեսակների, որովհետև ես, ինչպես հասկանում եմ, անաերոբ մաքրողը և կրաքարային դրենաժորը մեկը մյուսին փոխարինող ինչ-որ լուծումներ են նույն համակարգի մեջ, ապա այդ դեպքում մենք նոր փորձաքննության անհրաժեշտություն չենք ունենում: Հետևաբար, եթե ՇՄԱԳ-ում այդ ամենը կարգավորված է, և հնարավորություն նախատեսվել է և արդեն իսկ գնահատվել է, որ անհրաժեշտության դեպքում «Լիդիան»-ն իր գործունեության ընթացքում կարող է անցնել մեկից մյուսին, հետևաբար, մենք կարող ենք գնահատել, որ դա արդեն փորձաքննության ենթարկված և ՇՄԱԳ-ում ներառված կարգավորում է: Իսկ հետագա տեխնիկական փոփոխությունների կամ մնացած այլ գործունեության հետ կապված, ինչպես արդեն նշվեց, կամ տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող է վերհանվել, կամ եթե ձեռնարկողն ինքն է այդ մասին հայտարարում, նախաձեռնում է փորձաքննության անցկացում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որ խնդրեմ, նորից կթվարկե՞ք ՇՄԱԳ անցնելու դեպքերը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան - Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում և փակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ենթադրենք, անկախ նրանից, սա ՇՄԱԳ-ի մեջ գնահատվա՞ծ է, թե՞ ոչ, իմ մեջբերած այս դրվագը կարո՞ղ է գնահատվել որպես տեխնոլոգիական վերազինում, կարո՞ղ է գնահատվել այդպես:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ես չեմ կարող պատասխանել, որովհետև դա ավելի մասնագիտական գնահատականի ենթակա հարցադրում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրեմ՝ ո՞վ կարող է պատասխանել:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Ուրեմն բացի «նախատեսվող գործունեություն» ձևակերպումից, օրենքում կա հոդված 21, որտեղ ասվում է՝ որ դեպքերում է փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչվում.

1. Երբ գործունեությունն իրականացնում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով, որ Տեսչությունը պետք է երևի դա էլ իրականացնի և ուսումնասիրի:

2. Փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմին այդ մասին տեղեկացնելու:

3. Ի հայտ են եկել բնապահպանական նոր գործոններ, և ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն:

4-5 դեպքերում է, որ հնարավոր է՝ փորձաքննության եզրակացությունն ուժը կորցած ճանաչել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրում եմ այդ կետերով նորից անցնենք և հերթով արձանագրենք: 

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Առաջին կետը, երբ գործունեություն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք որևէ տվյալ ունե՞նք այս պահի դրությամբ: Կամ քրեական գործում նման տվյալ առկա՞ է, որ այսպիսի խնդիր կա:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Չունենք, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ մասը նայել ե՞ք:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, նայել ենք:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Ըստ էության՝ դա քրեական գործի նախաքննության առարկայի մեջ չի մտել, բայց ամեն դեպքում ուսումնասիրություն կատարվել է, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մինչև Ձեր հրապարակային հայտարարությունները այդ թեմային Դուք անդրադարձե՞լ եք, նայե՞լ եք և ի՞նչ եզրակացության եք եկել:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Պասիվ մաքրման համակարգից անցումը ակտիվ մաքրման համակարգի, ինչպես նաև տարբեր բաների կիրառումը չի առաջացնում ՇՄԱԳ-ի նախագծային նոր փոփոխություններ, որովհետև ՇՄԱԳ-ը, հանդիսանալով հիմնարար փաստաթուղթ, եթե արդեն իսկ նախատեսվում է միջոցառումների ցանկ, դա արդեն բավարար է, որպեսզի նոր ձևակերպումներ, դիզայնի փոփոխություներ չլինեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ հիմա Ձեր եզրակացությունն այն է, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք քրեական գործի, համենայնդեպս այս նյութերում, տեսնում ենք, արդեն իսկ գոյություն ունեցող ՇՄԱԳ-ի շրջանակո՞ւմ են:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Ճիշտ այդպես, պարոն վարչապետ: Ըստ էության, որովհետև եթե ՇՄԱԳ-ը իրավական տեսանկյունից դիտարկենք, ըստ այսպիսի ընկալման, մենք օրինակի համար ունենք սահմանադրություն, որը տալիս է երկրի հիմնական զարգացման ուղղությունները, այն միջոցառումները, որոնք մանրամասն կարգավորումներ են իրականացնում արդեն ներքին օրենսդրության մեջ: ՇՄԱԳ-ը հանդիսանում է այդպիսի հիմնարար փաստաթուղթ, տալիս է այդ ազդեցությունների գնահատումները և այն միջոցառումների ցանկը, որի հիման վրա հետագա բոլոր հետազոտությունները պետք է իրականացնել: Եվ, ըստ էության, եթե որևէ գործունեություն արդեն իսկ այդ հիմնարար փաստաթղթով նախատեսում է տարբեր դրա կիրառումներում տարբեր մոտեցումներն անթույլատրելի է առանց ՇՄԱԳ-ի փոփոխության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա հետևաբար, այստեղ սկզբունքային հարցը հետևյալն է. պարոն Գրիգորյանն ասաց, որ մենք նոր ենք փաստարկն իմացել, բայց հիմա ստացվում է, որ Քննչական խումբը մինչ այդ անդրադարձել է այդ խնդրին: Հիմա դա նո՞ր փաստարկ էր, թե՞այնուամենայնիվ, Դուք անդրադարձել եք:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Խոսքը 2017 թ. GRE ԹԱԴ-ի կառավարման պլանի մասին է, որն արտացոլվել է 2016 թվականի գծագրում՝ որպես «Գեոթիմ 2016»: Ըստ ուսումնասիրության և պարզաբանման՝ դիզայնի և նախագծային հիմնարար փոփոխություններ այդ երկու փաստաթղթերում չեն եղել: 2017 թվականին կազմվել է, որպեսզի ստորագրվի, ներկայացվի ֆինանսական կազմակերպություններին՝ ֆինանսավորում ստանալու համար: Սակայն, ըստ էության, բովանդակային որևէ փոփոխություն այդ 2 փաստաթղթերում չեն եղել, և հետևաբար 2016 թ. «Գեոթիմ» ԹԱԴ կառավարման պլանը, ըստ էության, 2017-ի ԹԱԴ-ի կրկնությունն է՝ աննշան փոփոխություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ աննշան փոփոխությունները մեր օրենսդրությամբ ենթադրո՞ւմ են նոր ՇՄԱԳ, թե՞ չեն ենթադրում:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Հեղինակների անուններ կամ ստորագրություն, նման բաներ, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ «Գեոթիմ»-ից դարձել են «Լիդիան»:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Այո, պարոն վարչապետ, «Գեոթիմ»-ը դարձել է «Լիդիան» և այլն:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ եթե անգամ ՇՄԱԳ-ի փոփոխություն ենթադրենք, ի հայտ են բերվել լրացուցիչ ռիսկեր, որոնք «Լիդիան»-ը, որքան ես հասկանում եմ, ընդունել է և պարտավորվել է 16 կետերով մեղմել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ուրիշ բան եք ասում, հիմա դրան առանձին կանդրադառնանք: Խոսքը դրա մասին չէ: Հիմա այս փուլում մենք խոսում ենք մինչ այս պահը, մինչ այս քրեական գործի հարուցումը, մինչ «Էլարդ»-ի եզրակացությունը արված ինչ-որ փոփոխությունների մասին: Մենք այդ փոփոխությունների մեջ ունե՞նք այնպիսիները, որոնք ասում են մեզ, որ պետք է լինի նոր ՇՄԱԳ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, իհարկե, ես կխնդրեմ նաև տիկին Շուշանյանը հաստատի, բայց թթվային ապարների դրենաժին վերաբերող փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, ՇՄԱԳ-ի հավելված չէ: Այն առանձին մի փաստաթուղթ է, որն ուղղակիորեն հոժարակամ «Լիդիան»-ի կողմից տրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ նախարարության խնդրանքով: Կոնկրետ այդ փաստաթղթի վերաբերյալ, ինչպես հասկանում եմ, նաև մեր օրենսդրությամբ ոչ մի հստակ պահանջ չկա, այսինքն՝ այդ փաստաթղթում նույնիսկ, այսպես ասած, խորքային փոփոխությունները պետք է որ չենթադրեն ՇՄԱԳ-ում փոփոխություններ, որովհետև դա ՇՄԱԳ-ի հավելված չի համարվում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որպեսզի մենք ավելի հստակ հասկանանք, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Թթվային ապարների դրենաժի, ԹԱԴ-ի, կառավարման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչպես է կոչվում փաստաթուղթը՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլա՞ն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ դա ՇՄԱԳ-ի մաս չէ՞:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Դա մանրամասն փաստաթուղթ է, որտեղ ներկայացված է թթվային դրենաժը, բայց դրանից ընդհանրացված եզրահանգումները ներառված են ՇՄԱԳ-ում, այսինքն՝ ՇՄԱԳ-ում ամբողջությամբ չեն ներառված, բայց եզրահանգումները, միջոցառումները ՇՄԱԳ-ում ներառված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փոփոխություններն այն մասո՞ւմ են արված, որը ներառված է ՇՄԱԳ-ում, թե՞ այն մասում են արված, որը ներառված չէ ՇՄԱԳ-ում:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Ամբողջը չէ: Դրանից հետևում է ամփոփ ՇՄԱԳ-ը: ՇՄԱԳ-ը դա ամփոփում է ամբողջ ազդեցությունը, իսկ թթվային դրենաժը ազդեցությունների մի մասն է: Այսինքն՝օրենսդրորեն գրված է, որ շրջակա միջավայրի վրա բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն, որից մեկը թթվային դրենաժն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան - Պարոն վարչապետ, այն փաստաթուղթը, որի մասին խոսում ենք՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլանը, ինչպես պարոն փոխվարչապետը նշեց, իմ իմացած տվյալներով, ՇՄԱԳ-ի մեջ չի մտել: Այսինքն՝ ՇՄԱԳ փաստաթուղթը համարվում է այն փաստաթուղթը, որը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվում է՝ որպես հիմնադրույթային փաստաթուղթ: Բայց, իմ իմացած տեղեկատվությամբ, նախարարությանը այդ կառավարման պլանը տրամադրվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ եթե այդպես է, նախարարությանը կառավարման պլանը տրվել է, փոփոխություններո՞վ է տրվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան - Ոչ: Քանի որ նախարարությունը խնդրել է, իմ տվյալներով, այդ կառավարման պլանը նույնպես տրամադրվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարման պլանն ունի, այսպես ասած, ստորոտ և գագաթ: Այդ գագաթի մասը մտել է ՇՄԱԳ, հիմա այս ստորոտի մեջ, գագաթում փոփոխություն ենթադրե՞լ է, թե՞ ոչ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան - Հենց այդ և ոչ միայն այդ մասով ես կուզենայի, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշեր, որ «Էլարդ»-ի կողմից որևէ արձանագրված փաստ, այսինքն՝ ՇՄԱԳ-ի փաստաթղթի փորձաքննություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, և առաջինը հենց իրենք պետք է ասեն որևէ փոփոխություն եղե՞լ է այնտեղ, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եղե՞լ է այնտեղ փոփոխություն, թե՞ ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Այս իրավիճակում չի եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սա արձանագրենք, հիմա շարունակությունն ասեք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Պետք է լինի նախագծային փոփոխություն, որից ենթադրի նաև ՇՄԱԳ-ի փոփոխություն, այսինքն՝ պետք է փոխվեն նախագծային գծումները տվյալ հարցի շուրջ: Ենթադրենք ակտիվ համակարգ պետք է ներդրվի, չնայած դրա մասին ևս ՇՄԱԳ-ում անդրադարձ կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ՇՄԱԳ-ում դրան կա անդրադարձ, էլ ինչո՞ւ պետք է փոփոխեն կամ եթե ենթադրենք ՇՄԱԳ-ում կա այսպիսի ձևակերպում, մի քիչ դիլետանտավարի ասեմ, որովհետև շատ ծանոթ չեմ: Հնարավոր է՝ օգտագործենք պասիվ համակարգ, հնարավոր է՝օգտագործենք ակտիվ համակարգ, և այդ ՇՄԱԳ-ը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվել է: Եթե ես հաստատումից հետո այսօր ասում եմ՝ երևի կօգտագործենք պասիվ համակարգ, շատ լավ, արձանագրում ենք, բայց հաջորդ պահին ասում եմ, չէ, այնուամենայնիվ հանրային կարծիքը, ուրիշ փորձագետների կարծիքը լսելով, երևի օգտագործենք ակտիվ համակարգ: Այսինքն՝ չի՞ ստացվում, որ ՇՄԱԳ-ի սահմաններում է, ինչո՞ւ պետք է նոր ՇՄԱԳ անենք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - ՇՄԱԳ-ի սահմաններում է, ուղղակի ժամանակային առումով ակտիվն ավելի արագ կներդրվի, քան նախատեսվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա ուրիշ բան է: Դուք արդեն խոսում եք կիրառման մասին: Ես ասում եմ՝ եթե ՇՄԱԳ-ում այս 2 բևեռները ֆիքսված են, տրամաբանությունն այն չէ, որ 2 բևեռների մեջ ինչ տեղի ունենա, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի բերելու:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այս մասը հասկանալի դարձավ: Ունե՞նք ավելացնելու բան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո, պարոն վարչապետ, զուտ նաև մեղմման հավելյալ միջոցների մասին, որովհետև դա էլ ՇՄԱԳ-ի հետ ուղիղ կապ ունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա հաջորդ մասը: Մենք խոսում էինք մինչև քրեական գործի հարուցումը կամ քրեական գործի քննության արդյունքում առկա այն տվյալների մասին, որոնք փոփոխության տվյալ են պարունակում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան - Պարզաբանման համար մի խնդրանք, պարոն վարչապետ, Շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերներին: Ես այսպես եմ հասկանում՝ եթե ՇՄԱԳ է գնացել այն կտորը, որ ասում է այդ հեղուկը, որ ենթադրենք դուրս է գալիս ակտիվ կամ պասիվ համակարգից, չի պարունակելու ավելի թթվայնություն , քան այսքան, այսինքն՝ շեմ է սահմանվում, ուրեմն դա նորմալ է, շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից վտանգավոր չէ: Թե՞ այդ հեղուկի մեջ թթվայնության աստիճանն իջեցնելու ակտիվ համակարգ կօգտագործի՞, թե՞ պասիվ համակարգ, 2-ն էլ այդպե՞ս է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Չէ, պարոն Խաչատրյան, այդպես չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տրամաբանությունն այդպե՞ս չէ, որ ասի թթվայնությունը մաքսիմալ այսքան է, սրա համար կամ պետք է պասիվ անեմ կամ էլ պասիվ կանեմ, եթե տեսնեմ արդյունավետ չէ, կանցնեմ ակտիվին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Դա ճիշտ տրամաբանությունն է, պարոն վարչապետ: Ցավոք, մեր օրենսդրությամբ նույնիսկ մեկ միլիմետր շեղման դեպքում նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատական է պահանջվում, և Շրջակա միջավայրի նախարարության կողմից արդեն օրենսդրության փոփոխությունների փաթեթը պատրաստվել է, և աբսուրդը հասնում էր այն աստիճանի, որ ասենք, եթե տարվա ընթացքում իրեն թույլ էր տրված արդյունահանել ենթադրենք 10 հազար տոննա, և նա արդյունահանում էր 9999 տոննա, ստացվում էր, որ նա նորից շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի այդ ամբողջ պրոցեսով պետք է գնա, որովհետև ինքը նախագծից շեղումներ է ունեցել: Եթե տառակերությամբ չզբաղվենք, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ կոնկրետ այս հատվածում բան չունենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ չէ՞, թե ինչո՞ւ է այդպես: Դա եղել է կոռուպցիոն օրենսդրություն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Այստեղ, որ քննարկվեց թթվայնության նվազեցման հարցը, հարցը դա չէ: Հարցն այն է, որ ընդհանրապես որևէ աղտոտված ջուր չպետք է ստորգետնյա ջրեր ներթափանցի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մենք չենք քննարկում շատ աղտոտված լինի, թե քիչ: Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր ստանդարտը, որ մենք կիրառում ենք այստեղ, այն է, որ ոչ մի աղտոտված ջուր շրջակա միջավայր չպետք է ներթափանցի:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, խնդիրը հենց դա է՝ ոչ թե թթվայնացման նվազեցում, այլ ընդհանրապես որևէ աղտոտում չլինի: Այստեղ մենք ասում էինք երկրաշարժի պարագայում և «Էլարդ»-ն ասում էր, որ ելակետային տվյալները բավարար չեն, բայց եթե այս-այս միջոցառումներն են՝ կառավարելի է: Իսկ այդ կառավարելիությունը ենթադրում է այնպիսի մեղմման միջոցներ, որ ընդհանրապես որևէ աղտոտում չներթափանցի: Դա կարևոր է:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Ավելացնեմ նաև, որ «Լիդիան» ընկերությունն ստանձնել է պատասխանատվություն, որ ոչ մի տեսակի չմաքրված ջուր հանքի տարածքից բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Այսինքն՝ բացարձակ դուրս է գալու այնպիսի ջուր, որը համապատասխանելի է ներքին օրենսդրության և միջազգային ստանդարտներին:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ե՛վ նախագծային լուծումներում, և՛ ՇՄԱԳ-ում վերցվում են առավելագույն հզորությունները, այսինքն՝ ամենաաղտոտված վիճակը: Իր հզորություններում ինքը դրանից ավելի չի կարող աղտոտել, եթե ավելի աղտոտի, դրա համար պետք է վերակառուցում, ընդլայնում և այլն: Ավելի նվազ կարող է աղտոտել, ավելի քիչ ազդեցություններ կարող է ունենալ, բայց հզորությունների առավելագույնն է գնահատվում ՇՄԱԳ-ում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա թերևս վերջին հարցը՝ սրա հետ կապված: Մենք ասում ենք, որ «Էլարդ»-ն առաջարկել է 16 մեղմման լրացուցիչ գործողություն, որից 10-ն արդեն իսկ «Լիդիան»-ը նախատեսել էր, բայց 5-ը չի նախատեսել, բայց ասել է՝ շատ լավ, կանեմ, այն մեկի մասով էլ քննարկում է: Հիմա սա նույն տրամաբանությամբ չի՞ նշանակում, որ այդ ՇՄԱԳ-ի մեջ տեղի է ունենում նախագծային փոփոխություն: Այսինքն՝ ի հայտ է եկել 5 հատ նոր քայլ, որոնց մասով «Լիդիան»-ն ասում է՝ շատ լավ, ընդունում եմ և կանեմ: Այստեղ մեր օրենսդրության տրամաբանությամբ չի՞ ծագում արդյոք նոր ՇՄԱԳ իրականացնելու առիթ և պատճառ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Պարոն վարչապետ, «Լիդիան»-ը ոչ թե սա որպես լրացուցիչ մեղմման միջոցներ է ստանձնել, այլ իր փաստաթղթերում դա նախատեսված է եղել՝ 10-ը, իսկ 5-ը՝ այո, լրացուցիչ ստանձնել է, բայց այդ լրացուցիչ ստանձնումն ինքը մեկնաբանում է՝ ճկուն քաղաքականության շրջանակում, որ եթե մի մեխանիզմ իրեն չարդարացնի, ես կփոխարինեմ մեկ այլ մեխանիզմով: Այստեղ երկակի է գնահատումը: Դա և՛ կարելի է դիտել՝ որպես կազմակերպչական բնույթի խնդիր, և՛ կարելի է դիտել արդեն վերազինման, նոր մեթոդաբանության և այլ համատեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես որքան հասկացա՝ այս լրացուցիչ միջոցները վերաբերում են փակմանը, այսինքն՝ ոչ թե ընթացիկ շահագործմանը, այլ փակմանը: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, խնդրում եմ ուղղել, որպեսզի ճշգրիտ լինի: Այդպես չէ՞:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան - Այդպես է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նույնիսկ մեր օրենսդրությամբ, եթե ճիշտ եմ հասկացել, փակումն առանձին ՇՄԱԳ է ենթադրում: Հիմա այս թեմային ինչպե՞ս է առնչվում 5+1 նոր մեղմման միջոցը, նոր ՇՄԱԳ անցկացնել-չանցկացնելու անհրաժեշտության հետ ինչպե՞ս է առնչվում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան -Պարոն վարչապետ, անընդհատ հնչում է ճկուն քաղաքականություն, ամեն դեպքում հանրային ընկալման համար, կարծում եմ, մենք այստեղ հստակ պետք է հայտարարենք՝ կամ «Լիդիան»-ը վերցնում է և անում է, կամ չի անում: Որովհետև եթե ինքը չի վերցնում և անում է այն, ինչն իր նախագծերում այսպես թե այնպես նախատեսված է, ստացվում է, որ մենք գնում ենք այն ուղիով, ինչ այսօր ունենք: Եթե նոր բան է վերցնում իր վրա, այսինքն՝ մենք պետք է նախագծային փոփոխություններ անենք: Միայն այստեղ ծրագրի փակման մասին չէ խոսքը: Օրինակ՝ ջրերի դուրս մղման հորերը կամ այլ կառուցվածքների հետ կապված աշխատանքները ենթադրում են ոչ միայն փակման աշխատանքներ:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Այդ 6-ից միայն մեկն է վերաբերում այդ բացահանքի պարագծով հորերի տեղադրմանը, սակայն «Էլարդ»-ը 3 լրացուցիչ միջոցառումներ է նախատեսել՝ նշելով, որ այս լրացուցիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը կարող են համադրմամբ կիրառվել: 3-ից 2-ը «Լիդիան»-ն արդեն իր նախագծային փաստաթղթերում ունի, և 3-րդի կիրառումը զուտ դառնում է հայեցողական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ եթե մենք, օրինակ, ասենք լավ, այդ 3-րդը, որ կիրառում ես, դրա համար պետք է նոր ՇՄԱԳ անցնես, ինքը կարող է ասել՝ չեմ կիրառում, ընդունել ի գիտություն «Էլարդ»-ի ասածը, բայց չեմ կիրառում, որովհետև եղածն արդեն բավարար է և, հետևաբար, նոր ՇՄԱԳ չեմ անում: Կարո՞ղ է այսպես լինել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Պարոն վարչապետ, եթե ես ճիշտ հասկացա պարոն Իվանյանի հնչեցրածը, «Էլարդ»-ը չի պնդում, որ 3-ը միաժամանակ է պետք կիրառել, այսինքն՝ այդ 1 մեղմման միջոցառման շրջանակում առաջարկում է 3 միջոց, որոնցից, մեկնումեկը կամ մի քանիսի համադրությունը միասին կիրառելով, այդ մեղմման միջոցառումն իրականացվում է: Հիմա այս 3-ից 2-ը արդեն իսկ «Լիդիան»-ը փաստացի կիրառում է: «Էլարդ»-ն առաջարկում է 3 միջոցառում, եթե ճիշտ եմ հասկանում, որ ասում է կամ, կամ, կամ -կամ համադրություն: Հիմա ինքն ասում է՝ համ կամ, կամ, կամ - կա՛մ համադրություն, «Լիդիան»-ի մոտ փաստացի համադրություն է երկուսը, այսինքն՝ «Էլարդ»-ի պահանջին համապատասխանեցված իրենք արդեն ՇՄԱԳ-ում ունեն դա գրած:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սկզբունքային պահ է՝ ինքն ասում է կամ, կամ, կամ - կամ համադրություն, այո՞:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - «Էլարդ»-ը 3 միջոցառումներն առաջարկում է, ձևակերպումն այսպես է. նախատեսված 3-ից ցանկալի է կիրառել 1-ը կամ մի քանիսը համադրմամբ: Եթե կիրառվում է մեկը, դա որևէ թերություն չի: Ըստ էության՝ 3-ից 2-ն արդեն նախատեսված է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան - Համաձայն եմ, ուղղակի նորից՝ թե՛ մեզ համար, թե՛ հանրության համար ես օրինակ հետևյալ հարցը կտայի. կա՞ արդյոք այս պահի դրությամբ «Էլարդ»-ի կողմից առաջ քաշված որևէ լրացուցիչ միջոցառում, որ «Լիդիանը» չի նախատեսել և այսօր պատրաստ է անել, հենց այս պահին և ոչ թե նախատեսած իր փաստաթղթերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Մենք այդպիսի հարց կարող ենք դնել, ասել՝ չէ որ չէ, 3-ն էլ պետք է կիրառես, ինքն էլ կասի՝ 3-ը չեմ կիրառի, որովհետև եթե 3-ն էլ կիրառեմ, նոր ՇՄԱԳ եք անցկացնելու, իսկ այս եզրակացությամբ ասվում է՝ 1-ը կամ մի քանիսը, 2-ը ես կիրառում եմ, հետևաբար, ձեր պահանջներին բավարարում եմ: Այսինքն՝ եթե հիմա այդ փաստարկն օգտագործելու եք նրա համար, որ փաստացի փակեք ինձ, չեմ անի, ինչո՞վ եք պարտադրում, որ ես անեմ: Ճի՞շտ է: Խնդրեմ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - ՇՄԱԳ-ը արտացոլում է հնարավոր ազդեցությունը, այսինքն՝ չկա որևէ գործունեություն անունը ՇՄԱԳ՝ ինչպիսի հնարավոր ազդեցություններ կունենա: Ամբողջ միջազգային պրակտիկայում այսպես է: Երբ սկսվեց գործունեությունը, նա կարող է արդեն շեղվել նախագծային լուծումներից: Որոշակի շեղումներ պարտադիր լինում են, և այդ ժամանակ արդեն մոնիթորինգի արդյունքում կազմում է հետնախագծային վերլուծության պլան՝ որո՞նք են այդ շեղումները, և կա՞ արդյոք լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն: Ամբողջ աշխարհում, եթե կա որևէ աղտոտվածություն, այսինքն՝ ջրեր, ձեռնարկողը պարտավոր է լրացուցիչ միջոցառումներ նախատեսել և կանխել: Դա ամբողջ աշխարհի պրակտիկան է: Իսկ ՇՄԱԳ արվում է հնարավոր ազդեցությունների համար: Եթե կլինեն ազդեցություններ, արդեն ամենօրյա մոնիթորինգը և հսկողությունը պետք է պարտադրեն նոր միջոցառումներ իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հասկանալի է, բայց ուղղակի այս դետալը հասկանալու համար՝ արձանագրենք, և եթե ես ինչ-որ բան սխալ եմ ասում, խնդրում եմ ուղղեք: «Էլարդ»-ն ասել է՝ 3 միջոցառում կա, լավ կլինի 1-ը կամ մի քանիսը կիրառվի: «Լիդիան»-ը 2-ը կիրառում է, չի՞ ստացվում, որ «Էլարդ»-ի առաջարկած պայմանը լիարժեք բավարարված է արդեն գոյություն ունեցող ՇՄԱԳ-ի մեջ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան - Եթե կարելի է, իմ կարծիքով, այո՛, ստացվում է, բայց ես կուզենայի, որպեսզի այդ ամենը արձանագրվեր և, օրինակ, «Լիդիան»-ը ներկայացներ այս բոլոր մեղմման միջոցների հետ կապված իր դիրքորոշումը և «Էլարդ»-ը արձանագրեր որպես եզրակացություն տված մարմին, որ, այո, ծրագիրն այսօրվա դրությամբ ամբողջովին կառավարելի է: Արդեն իսկ, որ եթեները մի կողմ դրվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, դա առանձին հարց է: Այստեղ վերջում մի ուրիշ սկզբունքային հարց է առաջանում: Բայց այն մյուս մեղմման միջոցների հետ կապված դիրքորոշումը ո՞րն է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Ես առաջարկում եմ փակմանը վերաբերող օրենսդրությունից այդ հատվածները մեջբերենք, հասկանանք, որովհետև դա, ինչպես հասկանում եմ, առանձին փորձաքննության գործընթաց է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսինքն, բացի 3 կետանոցից, մնացածը փակմա՞ն գործընթացին է վերաբերում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Չէ, պարոն վարչապետ, մնացածը «Լիդիանը» 10-ը…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չէ, չէ, հասկացանք: Ինձ հետաքրքիր են 5+1 հավելյալները: Հիմա հասկացանք, որ այդ 5+1 հավելյալները հիմնականում վերաբերում են փակմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընթացիկ շահագործմանը վերաբերում է այդ 3 դետալանոց գործողությունը, որը «Լիդիան»-ի կողմից բավարարված է, այսինքն՝ ՇՄԱԳ-ում արդեն գոյություն ունեցող կա: Ճի՞շտ եմ հասկանում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան - Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ճի՞շտ եմ արձանագրում: Եթե ինչ-որ բան կա, որ ճիշտ չեմ արձանագրում, ասեք, խնդրեմ:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան -Կապված պասիվ և ակտիվ մաքրման համակարգերի հետ՝ ՇՄԱԳ-ում գրված է՝ եթե լրացուցիչ ռիսկեր են առաջանում, ապա պետք է կիրառվեն ակտիվ: Հիմա, ըստ «Էլարդ»-ի հաշվետվության, այդ լրացուցիչ ռիսկերը կան: Այսինքն՝ «Էլարդ»-ն ասում է, որ առանց ակտիվ համակարգի հնարավոր չէ ռիսկերը մեղմել: Սա կարող ենք դիտարկել՝ որպես լրացուցիչ նախագծի փոփոխության հիմք կարող է լինել: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ՇՄԱԳ մասնագետն էլ խոսի այս մասին:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան - Պարոն վարչապետ, այդ պասիվ մաքրման համակարգի արդյունավետությունը «Էլարդ»-ը կասկածի տակ է դնում հիմնականում եռավալենտ մետաղի կոնցենտրացիաների ոչ ճիշտ հաշվարկմամբ, սակայն երբ վերլուծում ենք փորձաքննության եզրակացությունը, ըստ էության, «Լիդիան» ընկերությունը որպես կոնցենտրացիայի օրինակելի նմուշ վերցրել է 27-րդ տեղամասի դատարկ հանքի թափոնները, որոնք 60 տարի շարունակ մնալով բնական պայմաններում՝ դրսևորել են որոշակի վարքագիծ և եռավալենտ երկաթն էլ այնտեղ՝ որպես թթու առաջացնող կատալիզատոր դրսևորել է 3.2 մակարդակ: Սա մի քիչ գիտական լեզվով ասեմ: Բացի այդ, «Լիդիան» ընկերությունն իրականացրել է այդ երկաթի կոնցենտրացիաների ուսումնասիրություն, որն ամենացածր նվազագույնից հասել է 4-ից 4.5: Աղյուսակի համաձայն՝ վերցվել է միջին 2.8, սակայն «Լիդիանը» իրավացիորեն, որը վարույթն իրականացնող մարմինը պատշաճ է գնահատում, ընտրել է հենց այդ դատարկ ապարների թափոններում առաջացած 3.2 ցուցանիշը: Միևնույն ժամանակ գտել է, որ դա պասիվ մաքրման համակարգով կմաքրվի: Սակայն շարունակել են լաբորատոր փորձարկումները, այսինքն՝ Կապանի կավարտի հանքի ջուրը, որն ունի երկաթի կոնցենտրացիայի 50 չափանիշ, վերցվել և մաքրվել է լաբորատոր պայմաններում: Այն այդ պայմաններում մաքրելով հասցրել է մինչև 1.5: Այս պահին և հետագայում, եթե կավարտի հանք է եղել, որը հիմա լքված հանք է, այնտեղ կա ծանր մետաղներով հագեցած աղտոտված ջուր, և այդտեղ եռավալենտ երկաթի կոնցենտրացիան ոչ թե 3, 4, 5 է այլ 50 է, և դրա մաքրումը իրականացվել է լաբորատոր պայմաններում, ընդ որում՝ մի շարք ծանր մետաղների 90 տոկոսից ավելի ցուցանիշով: Այդ բոլոր տվյալները՝ լաբորատոր արդյունքները, տրամադրվել էին «Էլարդ»-ին: Եվ մնում է այն, որ այս լաբորատոր փորձարկումը «Լիդիան»-ը արդեն, որպես պիլոտային ծրագիր կիրականացնի՝ վերջնական արդեն ստուգելով պասիվ մաքրման համակարգը արդյունավե՞տ է, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ իրենց փաստարկը համարում ենք ապացուցվա՞ծ:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան -Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ նրանց այդ հետազոտությունները հավաստի են, որովհետև հենց այդ հետազոտությունների վերաբերյալ ինքը բավարար փաստական տվյալներ է ներկայացրել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան -Պարոն վարչապետ, մեղմման միջոցների հետ կապված կուզենայի ուղղակի ավելացնել, որ իրականում մենք հստակ գնահատելու խնդիր ունենք այդ լրացուցիչ առաջարկված մեղմման միջոցներից՝ որո՞նք են արդեն իսկ նախատեսված, որո՞նք են առաջարկվում և վերաբերում են բացառապես հանքի փակման գործընթացին, որովհետև եթե դա վերաբերում է հանքի փակման գործընթացին, ապա մենք այս պահին դրանց գնահատականը տալու և փորձաքննություն անցկացնելու խնդիր, բնականաբար, չունենք, որովհետև օրենսդրությունը նախատեսում է, որ հանքի շահագործումը դադարեցնելուց 2 տարի առաջ պետք է հանքի փակման ծրագիրը փորձաքննության ենթարկվի, իսկ մինչ այդ էլ առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ ձեռնարկողը պետք է մոնիթորինգ անցկացնի: Բայց «Լիդիան»-ը, որքանով ես տեղյակ եմ, պատրաստակամություն է հայտնել յուրաքանչյուր տարի իրականացնել այդ մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում կատարել շտկումներ կամ այնպիսի կազմակերպչական բնույթի գործողություններ, որոնք չեն հանգեցնի նախագծային փաստաթղթերից շեղումներին: 

Եվ երկրորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացին է վերաբերում: Այստեղ նշվեց, որ նախագծային և հիմնադրույթային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու, բայց մենք ունենք փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի վերաբերյալ կառավարության որոշում, որը նախատեսում է, որ այդ հիմքերով խախտումներ հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմինը հանձնարարական է տալիս ստուգող սուբյեկտին՝ դրանում նշելով խախտումները վերացնելու ժամկետները: Այդտեղ կա խախտումները վերացնելու համար նախաձեռնողին հնարավորություն տալը, որովհետև հասկանալի է, որ, բնականաբար, այդ ծավալի աշխատանքի պարագայում գուցե խախտումներն էական չեն, և սուբյեկտը պետք է հնարավորություն ունենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Որևէ մեկն ասելիք ունի՞:

‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյան - Ճիշտն ասած, ես հարց ունեի պարոն Իվանյանին՝ թթվային դրենաժի հետ կապված ուսումնասիրությունների վերաբերյալ, որովհետև «Էլարդ»-ն իր եզրակացությունում հստակ նշում է, որ ուսումնասիրությունները կոնկրետ հենց երկաթի ծավալների գնահատման հետ կապված երկարժեքի և այդ թթվային դրենաժների վերացման ժամկետները շատ կարճ են: Ինչպե՞ս Դուք կարձագանքեք այդ հարցին: 

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան– «Լիդիան»-ն իր բոլոր թթվային եռավալենտ կամ երկաթի հաշվարկը և դրա պոտենցիալ թթվագոյացման հնարավորությունները հաշվարկել է՝ ելնելով, ինչպես նշեցի, դատարկ 27-րդ հողամասի թափոնների դրսևորած վարքագծից, որոնք 60 տարի շարունակ բնական պայմաններում դրսևորել են որոշակի վարքագիծ և ըստ հետազոտությունների արդյունքի՝ ցածր թթվայնություն են հանդես բերել: «Լիդիան»-ը նաև հիմնավոր կերպով ենթադրություն է արել, որ կա ինչ-որ որևէ բնական ագենտ, որը սահմանափակում է թթվագոյացման արագությունը, և վարույթ իրականացնող մարմինը, գնահատելով այդ հիմնավորումները, գտել է դա պատշաճ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Պարոն Խաչատրյան, խնդրեմ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան- Պարոն վարչապետ, ես ուզում եմ ճշտել. հաշվի առնելով, որ շուտով, կարծում եմ, ամենամեծ հանրային ուշադրություն կհրավիրվի հետշահագործման մոնիթորինգի պլանին: Այդ փաստաթուղթը՝ որպես այդպիսին ի՞նչ փորձաքննություն պետք է անցած լինի, որ հանրային վստահություն առաջանա դրա նկատմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Դա գործող ՇՄԱԳ-ի մե՞ջ է, թե՞ ոչ: 

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան - Գործող ՇՄԱԳ-ի մեջ կա մոնիթորինգի պլան նախատեսված, այսինքն՝ պարբերաբար պետք է իրականացվի ստորգետնյա ջրերի, մակերևութային ջրերի, հողերի և այլ մոնիթորինգներ, ինչպե՞ս պետք է իրականացվի, ո՞վ է պատասխանատու մարմինը: Պետք է կազմվի նախագծային վերլուծության ծրագիր, արդյունքներն այդ ծրագրում հրապարակվի, երևի հանրության համար պետք է հասանելի լինի և դրվի կայքերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ստացա՞ք Ձեր հարցի պատասխանը, պարոն Խաչատրյան:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան- Ինչպիսի՞ փորձաքննություն պետք է անցած լինի փաստաթուղթը: Կարո՞ղ է առաջ գալ միջազգային հեղինակավոր փորձաքննության անհրաժեշտություն, որպեսզի մենք 6 ամիս հետո կանգ չառնենք և ևս 6 ամիս սկսենք այդ պլանի շուրջ քննարկումներ անել, այլ հասկանանք՝ մեզ ինչ է սպասվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ինչո՞ւ դա ամբողջությամբ նաև այս համատեքստում չի՞ նայվել «Էլարդ»-ի կողմից:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն Խաչատրյանը կարծես թե ապագա փաստաթղթի մասին է հարցնում: Թույլ կտա՞ք, պարոն վարչապետ: Յուրաքանչյուր հանքի փակումից, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ նորից մոնիթորինգ է անցկացվում և մեղմման ու լրացուցիչ միջոցները նորից քննարկվում են:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան- Ասացին, որ ընդհանրապես 5 տարի հետո, բայց «Լիդիան»-ն ասել է՝ ամեն տարի կանեն, շահագործման ընթացքում ընթացիկ վիճակի մոնիթորինգ, և կարող է՝ այդ պլանը, որով ինքը նախատեսում է ցուցանիշները հանրայնացնել, նորից առաջացնի հանրային քննարկում, և այդ պլանը դառնա այնպիսի առարկա, որ մեզ ասի՝ կանգնեք, նորից գնացեք միջազգային փորձագետներ բերեք, հասկանանք, նոր շարունակենք:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն Խաչատրյան, այստեղ խնդիրը հետևյալն է, որ պետք է մոնիթորինգի խումբ ձևավորվի Տեսչական մարմնում, Շրջակա միջավայրի նախարարությունում և կառավարությունում, և այն անընդմեջ մոնիթորինգ իրականացնի: Դրան «Լիդիանը» համաձայնվել է և պարտավորվել է այդ խմբի հետ միաժամանակ անցկացվի, բայց այդ գործընթացը որևէ ձևով կարգավորված չէ:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան–Նաև ավելացնեմ, որ շրջակա միջավայրի մոնիթորինգի ծրագիրը հանքարդյունաբերողը պարտավոր է ներկայացնել իր հիմնադիր փաստաթղթերում, և «Լիդիան»-ն ունի այդպիսի փաստաթուղթ, ներկայացրել է և հայտարարել, որ ստանձնել է պարտավորություն՝ իրականացնելու շարունակական հոսքի մոնիթորինգ, և դիտակետերի ավելացումը չի նշանակում նախագծային դիզայինի փոփոխություն: Պարտավորվել է ավելի շատ կետերում իրականացնել մոնիթորինգ, և որքան շատ մոնիթորինգի արդյունքներ լինեն, այնքան ավելի հստակ կլինի պատկերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ: Ինձ հետաքրքրող վերջին հարցը՝ ճի՞շտ տրամաբանություն է, որ «Էլարդ»-ի եզրակացության մեջ բարձրացված մի շարք հարցեր, ըստ էության, ինչպես իմացանք, ստացել են պատասխաններ, բայց, միևնույն է, փորձաքննական այս եզրակացության մեջ այդ ահազանգերը կան, և գոնե փորձագիտական եզրակացությունն այդպիսին մնալու է: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նախատեսված պլանով քրեական գործը կարճելու մասին կամ որոշման մեջ է այս ինֆորմացիան լինելու: Այսինքն՝ մենք ունենք հանրային արդեն հրապարակված եզրակացություն, որտեղ ասվում է, որ սա ճիշտ չէ, սա սխալ է, սա այս է, սա այս է և ունենք հայտարարություն, որ կարծես թե ամեն ինչ կառավարելի է: Հիմա այստեղ մենք դիսոնանս ունենք: Այսինքն՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ կառավարությունն էլի հրապարակել է մի բան, որտեղ մարդիկ կարդում են, տեսնում են, որ ինչ վատ է ամեն ինչ, բայց ասում ենք՝ չէ, լավ է ամեն ինչ: Հիմա մենք այստեղ այս խնդիրն ունենք, սա ինչպե՞ս ենք լուծելու: Այսինքն՝ պետք է այդպես մնա՞ փորձագիտական եզրակացության մեջ, թե՞ «Էլարդ»-ը պետք է փոփոխություններ անի: Ինչպե՞ս պետք է այս հարցը լուծենք: Որովհետև բոլոր քննարկումներից հետո, նաև մեր իրականությունը հաշվի առնելով, ասվելու է՝ այո, բայց այստեղ գրված է, որ այսպես է: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, Քրեական օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված այդ արարքը ենթադրում է դիտավորություն, այսինքն՝ հանրությունից դիտավորությամբ թաքցնել այնպիսի տեղեկություններ, որոնք, հնարավոր է, աղտոտեն շրջակա միջավայրը: Այս հանցակազմի շրջանակում, երբ «Լիդիան»-ը հիմնավորում է իր կարծիքը, «Էլարդ»-ը ասում է՝ այո, ճիշտ է, ինչ-որ թերի փաստաթղթային, ելակետային տվյալներ կան, ստորգետնյա ջրերի մոդելավորումն է սխալ, բայց, այնուամենայնիվ, ձեռնարկվող միջոցառումները ողջամիտ են: Այդուհանդերձ, այստեղ մի հետաքրքիր ձևակերպում կա, եթե թույլ տաք այդ պարբերությունը ես կարդամ. «Ընդհանուր առմամբ Ամուլսարի ԲՍԱԳ, ՇՄԱԳ զեկույցներում մեղմման միջոցների մշակման համար օգտագործված նախագծման կոնցեպտները, հայեցակարգերը ողջամիտ են և համապատասխան: Օրինակ՝ ցածր թափանցելիություն ունեցող միջնաշերտեր, կապսուլավորում, ծածկում, դրենաժ և ֆիլտրատի մաքրում: Այդուհանդերձ, միջոցների և ծրագրերի մի մասը մասնակի են, չունեն բավարար չափով պաշտպանելիություն և/կամ ոչ վստահելի են, ունեն անորոշության բարձր մակարդակ: Մասնավորապես՝ ելակետային տվյալների թերությունը, ջրերի մոդելավորման անճշտությունները, նախագծման հիմքերի և/կամ գնահատման թերի և վիճարկելի լինելու պատճառով ելակետային տվյալների թերությունները վերաբերում են երկրաբանության ոլորտին, թթվային ապարների դրենաժի բնութագրերին, հիդրոերկրաբանությանը, մակերևութային ջրերին, աղբյուրների հոսքերին, ինչպես նաև մակերևութային ջրերին և ստորերկրյա ջրերին, դրանց մոդելավորմանը և այլն»: Բայց սրա հետ մեկտեղ այս փաստաթղթում թվարկվում է, թե մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար լրացուցիչ ինչ միջոցառումներ են իրականացվում: Եվ այստեղ կետ առ կետ «Լիդիան»-ը արդեն իր պատրաստակամությունն է հայտնում կամ ասում է, որ դա արդեն իսկ արվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Պարոն Գրիգորյան, ներողություն եմ խնդրում, իմ հարցն ուրիշ բանի մասին է: Տեսեք՝ մենք այդ հսկա քրեական գործից հրապարակել ենք այս պահի դրությամբ «Էլարդ»-ի եզրակացությունը: «Էլարդ»-ի եզրակացությունն այն է, որ Սևանի հետ կապված պրոբլեմ չկա, Ջերմուկի հետ կապված պրոբլեմ չկա, Որոտան, Դարբ, Արփա գետերի հետ կապված ռիսկերը կառավարելի են: Քաղաքական առումով ես ինքս 2 հարց էի դրել, մի հարց էլ ավելացել է՝ 3-րդը, և այդ հարցին էլ պատասխան է տրվել, այս ինֆորմացիան գնացել է, պարզ է: Հիմա մենք այս զեկույցը հրապարակել ենք, և մարդիկ սկսել են այդ զեկույցը կարդալ, ասում են՝ այսպիսի բան է գրված, որտեղ նեգատիվ ազդակներ են, որոնք իրենց տրամադրությամբ և տրամաբանությամբ հակասում են պոզիտիվ եզրակացությանը: Հիմա Դուք բացատրեցիք, հասկացանք, որ քննության արդյունքում այդ հարցերը փարատվել են, բայց դա այստեղ է ասվում, մենք գիտենք: Ճիշտ է, պարոն Իվանյանը, էլի ասում եմ, այդ հարցին ընդհանուր պատասխանել է, ասել է, որ քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ գնահատվել է, և այլն: Ես նկատի ունեմ՝ հիմա մեր հրապարակված փաստաթղթում կա մի էջ դրական եզրակացություն և 300 էջ բացասական մեսիջ: Ես ասում եմ՝ հանրային առումով սա դիսոնանս է: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան- Պարոն վարչապետ, հարցերը հիմնականում վերաբերելու են հենց բնապահպանական դետալներին: Այսինքն՝ պրոցեսը զուտ քրեական գործին վերաբերող, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք է հենց Քննչական կոմիտեի կողմից պարզաբանումներով զուգորդվի: Այսինքն՝ այս քրեական գործի փակումն ուղղակիորեն, այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական գործին ու թե ինչու սա չի համարվել, չգիտեմ, ապացույց, սա ինչու չի համարվել, դա Քննչական կոմիտեից լավ այդ հարցերին ոչ ոք չի պատասխանի։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, ես Ձեզ ինչ փաստաթղթեր ներկայացրել եմ, եթե հավանություն տաք, մենք դրա շրջանակում կարող ենք մամուլի ասուլիս կազմակերպել: Հենց այդ տեքստը տեղադրել կայքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վատ գաղափար չէ: Շնորհակալ եմ, ես իմ բոլոր հարցերի պատասխանը ստացա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին