«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Սուպեր Սաքոյի համերգի մասին քամահրական-տարակուսած մի երկու գրառում տեսա, այդ թվում՝ մտերիմ մարդկանց մոտ։
«Էս չե՞ք, արա՛», «էս ազգին ձրի բան լինի, վազելով կգնա», «մակկառդաաակ» և այլն։
Ի՞նչ ա պատահել, ընկերնե՛ր։ Հայալեզու փոփ-աստղը մի քանի հազար հոգի է հավաքել, հրապարակ է լցրել, ուրախացրել է իր լսարանին։ Դուք չեք ճանաչո՞ւմ Սուպեր Սաքոյի երգերը։ Ես էլ չեմ ճանաչում։ Բայց հազարավոր ջահելներ ու ահելներ ճանաչում են ու տժժում են էդ երգերի տակ։ Ոնց որ, օրինակ, դրսերում տժժում են Ռիկի Մարտինի, Ջասթին Բիբերի համերգներին, կամ, չգիտեմ, հիմա ով է մոդա։ Կարծում եք՝ Բիբերի ստեղծագործությունը Սուպեր Սաքոյից ավելի բարձրաճաշա՞կ է։ Լո՞ւրջ էդպես եք կարծում։
Ինչ վերաբերում է ձրի հրապարակ լցնելուն։ Էս քաղաքում դասական բալետի սեզոնին երկու ամիս շարունակ Օպերայի դահլիճը լեփ-լեցուն է լինում։ Իսկ տոմսերը սկսում են մոտավորապես ֏10000-ից, ի դեպ։
Էնպես որ, ձեր սնոբական քոմենթները ձեզ գուցե հմայք են տալիս, բայց ճշմարտությունը ավելի լայն է»։
Լուսանկարը՝ Արկադի Դումիկյանի և Սուպեր Սաքոյի` «Моя невеста» տեսահոլովակից
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝