Կարելի է հիվանդանալ՝ կարդալով հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները. Զախարովա
Կարելի է հիվանդանալ՝ կարդալով հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները. Զախարովա
***
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է քաղաքական գործիչների՝ Հայաստան մուտք գործելու արգելքին՝ այն որակելով որպես ոչ բարյացակամ քայլ դաշնակից երկրի կողմից։
«Սա միանգամայն հակասում է դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը։ Մենք բազմիցս հորդորել ենք դադարեցնել այս արատավոր մոտեցումը, առավել ևս մի երկրի կողմից, որը հայտարարում է իր հանձնառությունը ազատության, հրապարակայնության և բազմակարծության սկզբունքներին»,- ասել է նա՝ ի պատասխան Հայաստանի կողմից Անդրանիկ Միհրանյանի, Կոնստանտին Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ մուտք գործելու արգելքի մասին հարցին։