Հուլիսի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում երգիչ Կարեն Բոքսյանը երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Asekose.am-ի թղթակիցը կապվեց ռեժիսորի հետ` ճշտելու տեսահոլովակի և նկարահանման ընթացքի մանրամասները:
Չցանկանալով ժամանակից շուտ հաղորդել մանրամասները` մեզ հետ զրույցում Սերժը միայն ասաց, որ տեսահոլովակը բավական հագեցած սյուժեով է և բավական հետաքրքիր լուծումներով` նշելով, որ այս տեսահոլովակն իրենց առաջին համագործակցության արդյունքն է:
«Կարծում եմ` հանդիսատեսը գոհ կմնա: Կարենը դեռևս ոչ մի անգամ նման կերպարով հանդես չի եկել և գուցե սա նորություն լինի մարդկանց համար»,- ավելացրեց ռեժիսորը:
Իսկ այն հարցին, թե ո՞ր երգի հիման վրա է նկարահանվել տեսահոլովակը, Սերժ Գաբյանը պատասխանեց.
«Ճիշտն ասած երգի անվանումը Կարենն ինձնից էլ է գաղտնի պահում: Միայն կարող եմ ասել, որ տվյալ երգը մարդկանց դեռ վաղուց է հայտնի»:
Տեղեկացնենք, որ Կարեն Բոքսյանը ևս մեկ անակնկալ է պատրաստել տեսահոլովակի տեսքով, որը հանդիսատեսը տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա աշնան սկզբին, բայց ի տարբերություն այս ստեղծագործության` այն նոր է և դեռևս անծանոթ: