«Ամերիկանո» սուրճը «Ռուսիանո» վերանվանելու մտահղացումը ոչ թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւինն է, այլ նրա հայ գործընկեր Կարեն Կարապետյանինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Մեդվեդեւը բողոքել էր սուրճի քաղաքականապես ոչ կոռեկտ անվանումից եւ առաջարկել էր փոխել ըմպելիքի անունը։ «Եկեք «ամերիկանոն» անվանափոխենք»,– կատակել էր Մեդվեդեւը։ ՀՀ վարչապետը շարունակել էր նրա միտքը՝ առաջարկելով վերանվանել այն «ռուսիանո»։