▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Պողոսյանն առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը Մոնակոյում` «Chefs World Summit 2016»-ի գագաթնաժողովին

Ամիսներ առաջ Asekose.am-ն անդրադարձել էր նոյեմբերի 27-ից 29-ը Մոնակոյի Գրիմալդի ֆորումում տեղի ունենցող շեֆ-խոհարարների համաշխարհային գագաթնաժողովին (Chefs World Summit): Նշելով, որ առաջին անգամ անցկացվող գագաթնաժողովին մասնակցելու է  միակ հայ շեֆ-խոհարարը՝ Կարեն Պողոսյանը, միջազգային կոմիտեի ցանկում, ով ներկայացնելու է Հայաստանը:

«Chefs World Summit 2016»-ին՝ միջազգային կոմիտեի ցանկում հայաստանյան մասնակցին աջակցելու էր եկել ռեստորանների և հյուրանոցների զարգացման բիզնես-փորձագետ Աննա Մազմանյանը:

Գագաթնաժողովին ներկա են եղել հազարից ավել պրոֆեսիոնալ խոհարարներ ամբողջ աշխարհից, ովքեր հնարավրություն են ունեցել կիսվել իրենց գաղափարներով և նրբահամ կերակուրներով՝ ստանալով խորհուրդներ՝ տարբեր միջազգային փորձագետներից, ներկա են գտնվում կոնֆերանսների, որտեղ բանախոսները միմիայն Միշլենի աստղ ունեցող խոհարարներ են, իսկ փորձագետներն էլ՝ ֆրանսիական ոսկե մրցանակակիրներ:

Հայաստանը ներկայացնող ավագ-խոհարար Կարեն Պողոսյանը խորհուրդ տվեց գաղափար ունենալու դեպքում չհապաղել, սկսել անմիջապես. «Իսկ եթե չունես գաղափար, ապա պետք է աշխատել արագ աճող խոհարարների հետ և սովորել՝ ինչ պետք է անեն և չանեն խոհարարները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին