▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ.վարչապետի խոսնակ


Երեկ Հայատանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը բովանդակային որակեց: Նրա  խոսքով՝ չնայած համանախագահների կոչերին լարված մթնոլորոտ չստեղծելու համար, այնուամենայնիվ, կողմերի միջև լարվածությունը խոչընդոտում է փոխադարձ շփումների ժամանակ։

 

 

 

«Ես շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց կոչը կողմերին ՝հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և հանգիստը սահմանի վրա պահպանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին Վաշինգթոնում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Կարդացեք նաև՝ ԱԳՆ-ն՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին